Վարչապետը Արցախի կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնելու միջոց է համարում համաժողովրդական հանրաքվեն

12.09.2018 19:28
1162

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնելու միջոց է համարում  ժողովրդի կամարտահայտությունը՝ հանրաքվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ պատգամավորների և կառավարության անդամների միջև հարց-պատասխանի ժամանակ վարչապետը նման տեսակետ հայտնեց` անդրադառնալով ՀՅԴ անդամ Արմինե Կյուրեղյանի հարցին:

Ըստ Կյուրեղյանի՝ հանրահավաքի ընթացքում վարչապետը նշել էր, որ Արցախի հարցը լուծողը ժողովուրդն է, և եթե ինչ-որ տարբերակ լինի, կներկայացնի ժողովրդին և ժողովորդը կորոշի: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետն Արցախի հարցի լուծումը պատկերացնում է հանրահավաքում հարցադրումո՞վ և «այո» կամ «ոչ» պատասխաններ լսելո ՞վ:

«Այդ ելույթում խոսել եմ նաև հանրաքվեների ինստիտուտը ուժեղացնելու մասին: Բնականաբար, Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի կամարտահայտմամբ: Ես կարծում եմ` հասկանալի է, որ նման հարցերը պետք է լուծվեն համաժողովրդկան քվեարկության միջոցով: Եթե ես և կառավարությունը մտածենք, որ որևէ  տարբերակ կա, որն արժե ներակայացնել ժողովրդին, ապա այդ ներկայացման տարբերակը հանրաքվեն է»,- նշեց Փաշինյանն ու հավելեց` իսկ հանրահավաքներն այդ համաժողովրդական հանրաքվեի նախապատրաստության, քարոզչության շրջանն են, որը օրենքով նախատեսված է:

Վարչապետը շեշտեց` հասկանալի է, որ այդ կարգի հարցերը պետք է ժողովրդի կամարտահայտմամբ լուծվեն: Եվ ինքն, իհարկե, նկատի է ունեցել դա: Փաշինյանը նկատեց` հանրահավաքում կարելի է ներկայացնել, սակայն դա չի նշանակում, որ մի հանրահավաքով կարելի է  որոշել Արցախի հարցի լուծման ճակատագիրը:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40