«Վարչապետը բերեց Գերմանիայի օրինակը. Գերմանիայում կրթության նախարարություն չկա». Սերոբ Խաչատրյան

19.01.2019 15:53
1228

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նախ, շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախարարությունների միավորման հարցին անդրադառնալու համար։ Հասարակության հետ բաց աշխատելը շատ գնահատելի է։ Բայց, ցավոք, վարչապետին ճիշտ չեն զեկուցում։ Օրինակ՝ վարչապետն ասաց, որ աշխարհի մի շարք երկրներում կրթության և մշակույթի նախարարությունները միասին են։ Որպես օրինակ վարչապետը բերեց Ավստրիայի օրինակը։ Ավստրիայում նախարարությունը կոչվում է կրթության, գիտության և հետազոտությունների նախարարություն։ Վարչապետը բերեց Գերմանիայի օրինակը։ Գերմանիայում կրթության նախարարություն չկա։ Նախարարություններ կան երկրամասերում։ Ֆեդերալ երկիր է և այլ տրամաբանությամբ է կառավարվում։ Որպես օրինակներ բերվեցին Ֆինլանդիան և Նիդերլանդները։ Այո, այս երկրներում կան միասնական նախարարություններ։ Բայց նախարարությունում կա երկու նախարար։ Օրինակ՝ Ֆինլանդիայի նախարարներից մեկը զբաղվում է կրթության հարցերով, մյուսը՝ մշակույթի և սպորտի։ Նույնը Նիդերլանդներում։ Կիպրոսինը կոչվում է կրթության և մշակույթի։ Այսինքն՝ գիտությունը չկա։ Միակ ճիշտ օրինակը Իսլանդիան էր։ Այս երկրում իսկապես կրթությունը, գիտությունը և մշակույթը մեկ նախարարությունում են։ Բայց իմ գլխավոր փաստարկը հետևյալն է. Հայաստանը չի կարելի նույնացնել զարգացած երկրների հետ։ Խնդիրները տարբեր են»։

mamul.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40