ՄԻԵԴ-ը մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել Ադրբեջանին

31.05.2021 17:54
1404

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել տեղեկություններ տրամադրելու Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողի կարգավիճակի մասին: Նրանց հիմնարար իրավունքների ապահովման պահանջով Հայաստանը մայիսի 27-ին դիմել է Ստրասբուրգի դատարան: Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից գերեվարված զինծառայողներին դեռ չեն այցելել:

Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը «Լուրերին» ասել է, որ ամենօրյա երկխոսություն են իրականացնում երկու երկրի իշխանության հետ՝ գերիների տեսակցությունն ապահովելու համար: Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելել են, նրանց փոխանցել ծնողների տեսաուղերձները:

Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմերի հետ այս պահին գտնվում է երկխոսության մեջ: Իշխանությունների հետ քննարկում ենք այս հարցը, և այս պահին սա է ընթացքը: Նման դեպքերի համար նախատեսված ընթացակարգ է, երբ ներգրավված կողմերում ստանում ենք պաշտոնական հաստատում կամ դիմում՝ գերեվարման փաստի կապակցությամբ: Այս փաստի հիման վրա սկսվում է երկխոսություն, որը նախատեսում է մեր կողմից դիմում՝ անհապաղ այցելելու տվյալ անձանց: Այցի գլխավոր նպատակն է գրանցել այս անձանց, հետո սկսել պարբերաբար տեսակցել՝ ստուգելու համար նրանց պահման պայմանները, նրանց նկատմամբ վերաբերմունքը, նաև օգնել՝ կապ հաստատելու մարդկանց հետ:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40