Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

23.09.2019 11:07
1248

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հյուրընկալվել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հանդիպումը։

 
 
Реклама 16
 

Էրիկ Գարսեթին ողջունել է Հայաստանի վարչապետին, նրա գլխավորած պատվիրակության անդամներին և կարևորել Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ ու Լոս Անջելես։ «Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ, պարոն Փաշինյան, Լոս Անջելեսի քաղաքապետարանում։ Լոս Անջելեսում բնակվող և գործունեություն ծավալող հայկական համայնքը շատ հաջողակ է և ակտիվ ներգրավված է մեր քաղաքի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում։ Լոս Անջելեսը և Երևանը քույր քաղաքներ են,  մենք արդյունավետ համագործակցում ենք, և կարևորում ենք ընդհանրապես Հայաստանի հետ գործընկերությունը», – նշել է Լոս Անջելեսի քաղաքապետը։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էրիկ Գարսեթիին ջերմ ընդունելության, ինչպես նաև Գրանդ Փարք կոչվող վայրում նախատեսված հանրահավաքի կազմակերպման գործում ցուցաբերած մեծ աջակցության համար։ Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ իր այցի օրակարգի կեսը նվիրված է Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի հետ համագործակցությանը, ինչը վկայում է այդ գործընկերությանը տրվող կարևորության մասին և նոր հնարավորություններ է բացում համագործակցության զարգացման համար։

«Քաղաքական արմատական փոփոխություններից հետո մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացման, տնտեսական առաջընթացի արձանագրման ճանապարհով, և այդ գործընթացում մեր գործընկերների հետ համագործակցությունը կարևոր դեր ունի։ Այսօրվա դրությամբ մենք տնտեսական աճի լավ դինամիկա ունենք, լավ արդյունքներ ենք արձանագրում համակարգային կոռուպցիան և մենաշնորհները վերացնելու, տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու, բիզնես միջավայրը բարելավելու ուղղություններով: Ամերիկայի մեր գործընկերների, այդ թվում՝ Կալիֆորնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի հետ շարունակական համագործակցությունը, փորձի փոխանակումը կնպաստեն այդ գործընթացների հաջողմանը։ Ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերվող վերաբերմունքի համար», – ընդգծել է Հայաստանի վարչապետը։

Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կապերի զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և այլ ուղղություններով փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է օդային ուղիղ հաղորդակցության հաստատման կարևորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները փոխշահավետ համագործակցության կոնկրետ ծրագրեր մշակելու և գործնական արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը փոխանակվել են խորհրդանշական հուշանվերներով։

Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ուղևորվել են Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայր՝ մասնակցելու հանրահավաքին։ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հանրահավաքի սկզբում հանդես է եկել բացման խոսքով։

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40