Վարչապետը հանդիպել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներին. նրա պաշտոնական այցն ավարտվել է

05.05.2023 20:32
924

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, անվտանգության ոլորտում իրականացվող քայլերին, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, «իԳործ» ծրագրի շրջանակում և այլ ծրագրերով Սփյուռքի մասնագետներին ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավման հնարավորություններին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներին:

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը Պրահայում ծաղիկներ է խոնարհել Սուրբ Յինդրիխի և Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ:

Այցի շրջանակում վարչապետը Պրահայում այցելել է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի տարածաշրջանային գլխամաս: Տնօրեն Ջեյմի Ֆլայի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռադիոկայանի հայկական ծառայությանը:

Նշվում է, որ վարչապետի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն ավարտվել է:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40