Վարչապետը կառավարական ամառանոցում հյուրընկալել է սահմանապահ համայնքների շրջանավարտներին

24.05.2019 18:57
1263

Հայաստանի սահմանապահ համայնքների վերջին զանգը նշող տասնյակ շրջանավարտներ  ՀՀ վարչապետի հրավերով հյուրընկալվել են կառավարական ամառանոցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց շրջանավարտներին վերջին զանգի առիթով և հավաստիացրեց, որ նրանց համար Նոր Հայաստանում ստեղծվելու են ապրել ու արարելու բոլոր հնարավորությունները:

«Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին վերջին զանգի առիթով, մաղթել ամենայն հաջողություն իրենց կյանքի նոր փուլում, Նոր Հայաստանում, նրանց համար  ՀՀ-ում նորանոր հնարավորություններ են ստեղծվելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ հնարավորությունները կյանքի կոչվեն և Հայաստանը լինի իրապես տաղանդներ երկիր: Մենք այդ տաղանդներով պետք է մեր երկիրը շենացնենք ու զարգացնենք: Բոլորիդ շնորհավորում եմ: Գիտեմ, որ քեֆ եք անում, ուրախանում եք: Հուսով եմ` անում եք ամեն ինչ ճիշտ և այնպես եք անում, որ տհաճ միջադեպեր տեղի չունենան»,- ասաց Փաշինյանը:

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01