Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

22.09.2019 22:57
1069

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Աշխատանքային այցը սկսվել է Լոս Անջելես քաղաքում նախատեսված օրակարգից։

Սեպտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ։

Ողջունելով ՍԴՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.«Հարգելի պարոն Սարաֆյան, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հետ այսօր այստեղ հանդիպելու ու նաև մեր ընթացիկ օրակարգի հարցերը քննարկելու համար։ Իհարկե, այս այցը, որքան էլ փորձում ենք գործնականացնել, ավելի շատ էմոցիոնալ է ստացվում, քան թե գործնական։ Դա, համենայն դեպս, վատ չէ, որովհետև ավելի լավ ֆոն է ստեղծում մեր երկրի, ժողովրդի հետ կապված օրակարգի շատ հարցեր շատ ավելի լավ մթնոլորտում քննարկելու համար։ Շատ ուրախ եմ, ողջունում եմ ձեզ, և հույս ունեմ, որ հետագայում էլ մեր շփումները, քննարկումները կլինեն նույնպիսին»։

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը ՍԴՀԿ կենտրոնական վարչության անունից ողջունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշել, որ ՍԴՀԿ-ն ողջունում և աջակցում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։ «Հարգելի պարոն վարչապետ, ՍԴՀԿ-ն իր աջակցությունն է հայտնում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ հայրենիքում իրականացվող ժողովրդավարական, տնտեսական, իրավական փոփոխությունների գործընթացում։ Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ և վստահ ենք, որ Ձեր առաջնորդությամբ կկարողանանք հաջողությամբ շարունակել մայր Հայաստանի առաջընթացը», - նշել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում իրականացվող փոփոխություններին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին Սփյուռքի ներգրավմանը, Հայաստանի տնտեսական առաջընթացի ապահովման ուղղությամբ ջանքերի համատեղմանը վերաբերող և այլ հարցեր։

Հայաստանի վարչապետը, անդրադառնալով ՀՀ տնտեսական զարգացման միտումներին, նշել է, որ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով տնտեսական աճի ցուցանիշները տարբեր ուղղություններով գնալով ավելի լավատեսական են դառնում, առկա է լավ դինամիկա, միջազգային հանրության արձագանքը ևս նպաստում է այդ ընթացքին։ «Այս փուլում կարևորում եմ Սփյուռքի հետ հաղորդակցության ճիշտ մթնոլորտի կառուցումը, նկատի ունեմ այն, որ Սփյուռքում օտարվածության, կտրվածության որևէ զգացում չպետք է լինի, Սփյուռքը լիարժեքորեն պետք է ներգրավված լինի Հայաստանի առաջընթացի գործընթացում։ Այդ իսկ նպատակով իմ արտերկիր այցերի ժամանակ հանդիպումներ եմ ունենում Սփյուռքի հայ համայնքների հնարավորինս լայն շրջանակների հետ։ Կարծում եմ՝ մեր ազգային ներուժը Հայաստանի շուրջ համախմբելու ժամանակն է», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում

11.10.2026 21:16

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից

11.10.2026 13:15

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

10.10.2026 14:12

«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան

10.10.2026 11:14

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում

10.10.2026 11:10

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

10.10.2026 11:03

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակը

10.10.2026 10:58