Հանդիպում գրադարանում

02.07.2019 11:30
1294

Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ հանդիպում գրող, ազգագրագետ, պատմաբան, հրապարակախոս, պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի եւ Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ Արծրուն Ալեքսանյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Քաջարանի քաղաքային գրադարանի տնօրեն Գոհար Պետրոսյանը, Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, մանկավարժ Հասմիկ Համբարձումյանը, լեռնաձորցիներ Աշոտ Հակոբյանը, Աշոտ Հայրումյանը, հասարակական գործիչ Սուսաննա Մարտիրոսյանը, ուսուցիչներ, լրագրողներ, գրադարանավարներ եւ այլք։Մարզային գրադարանի արվեստի բաժնի գրադարանավարուհի Արփինե Թումանյանը եւ մատենագետ Քրիստինե Վեզիրյանը ներկայացրեցին Ա. Ալեքսանյանի անցած ուղին, մանրամասներ նրա կյանքից։ Ծնված լինելով Աշտարակի Ոսկեվազ գյուղում, նախախնամությունը նրան կապել է Զանգեզուրի հետ։ Աշխատել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որպես փոխտնօրեն, ապա մշակույթի պալատի տնօրեն։ Հետագայում թեզ է պաշտպանել «Զանգեզուրի հարավային շրջանի եւ արդյունաբերության զարգացման պատմությունը» թեմայով։

Հայաստանի գրողների միության միջազգային կապերի ղեկավար, բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանը, ով գրել է Ա. Ալեքսանյանի «Լեռնաձոր» գրքի առաջաբանը, ներկայացրեց Արծրուն Ալեքսանյանի հեղինակած «Լեռնաձոր» գրքի բաժինները, դրանցում ընդգրկված համայնքի երեւելի մարդկանց։ Ընդհանրացնելով իր մտքերը` բանախոսն ասաց, որ մի զարմանահրաշ աշխարհի փեղկեր է բացվում «Լեռնաձոր» գրքում։

Արծրուն Ալեքսանյանը հուշեր ներկայացրեց կապանցի ստեղծագործողներ Մարտուն Ասասյանի, Գրիգոր Գեւորգյանի (Գեւունց), Արտեմ Վարդանյանի, մյուսների հետ ունեցած շփումներից։ Առավել հետաքրքրական էին դրվագները մեր մեծերի` Պարույր Սեւակի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ ունեցած հանդիպումներից։ Արծրուն Ալեքսանյանը նաեւ հեղինակել է տասնհինգից ավելի գիրք, որոնցից առանձնացրեց «Կալիֆոռնիայի հայերը երկրորդ համաշխարհային եւ Արցախյան պատերազմներում» աշխատությունը։ Նրա խոսքում անդրադարձ կար Սյունիքի  հերոսական պատմության մասին, մասնավորապես, Գարեգին Նժդեհի, Սմբատ Մելիք-Ստեփանյանի մասին։

Հանդիպման ավարտին Ա. Ալեքսանյանի գործունեությանն իրենց խոսքում արժեւորեցին Վարդան Գեւորգյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, ուրիշներ։

Վահրամ Օրբելյան

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12