Վաշինգտոնը ձգտում է խաղաղության և կայունության Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում․ Վեդանտ Պատել

02.05.2023 12:23
719

ԱՄՆ-ն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու միակ ճանապարհը բանակցություններն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև կայացած բանակցություններին:

Պատելը շեշտել է, որ ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին:

«Պետքարտուղար Բլինքենը պատիվ ունեցավ ողջունել արտգործնախարարներին երեկ ընթրիքի ժամանակ, իսկ այսօր առավոտյան ներկա լինել Ջորջ Պ. Շուլցի Ազգային գործերի արտաքին գործերի ուսումնական կենտրոնում բացման լիագումար նիստին… Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Նա խորապես ներգրավված է եղել այս գործում: Դրանում խորապես ներգրավված է եղել նաև ավագ համակարգող Բոնոն (խմբ.՝ Լուիս Բոնո՝ Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական)», - ասել է Պատելը՝ հավելելով, որ Վաշինգտոնը կշարունակի մեծ ուշադրություն դարձնել այս հարցին:

Դիվանագետը շեշտել է, որ Վաշինգտոնն ուրախ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին և նպաստել բանակցություններին, որոնց նպատակը Հարավային Կովկասում խաղաղ ապագան է:

Ինչ վերաբերում է բանակցությունների հնարավոր հաջողությանը, Պատելը նշել է, որ դա, ի վերջո, պետք է որոշեն երկու երկրները, և ԱՄՆ-ն ձգտում է «այս երկու երկրների միջև խաղաղության և կայունության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»:

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը ևս մեկ անգամ հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների հետ Էնթոնի Բլինքենի նախորդ եռակողմ հանդիպումների մասին՝ վստահություն հայտնելով, որ «երկու երկրների միջև խաղաղությունը հնարավոր է»:

Պատելի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ հարկավոր է ապահովել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25