Վերջին զանգ. ուրախ և տխուր տրամադրություններ

04.06.2022 11:51
3366

Հունիսի 3-ին՝ կեսգիշերին մոտ, հալվեցին վերջին զանգի արարողությունների բազմաձայնության եզրափակիչ հնչյունները: Իսկ ամբողջ օրը տոնական տրամադրություն էր մարզկենտրոն Կապանում: Դպրոցներում օրվա խորհրդի պատշաճող հանդիսություններից հետո՝ ժամը 15:00-ին, համայնքապետարանի առջևի պուրակում սկսվեց վերջին զանգին նվիրված համաքաղաքային միջոցառումը: 
Նախ խորհրդանշական կարմիր գորգի վրայով անցան Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցների շրջանավարտները: Նրանցից ոմանց միջոցառման վարողները հարցեր ուղղեցին անելիքների, նախընտրած մասնագիտության, Կապանի ապագայի և այլնի մասին: Ի դեպ, շրջանավարտների շքերթը ցուցանեց Կապանի դատարկվող գյուղերի պատկերը. գյուղական կրթօջախները ներկայանում էին երեք, չորս, հինգ շրջանավարտով, իսկ երբ հայտարարվեց Վերին Խոտանան գյուղի Պողոս Տեր-Դավթյանի անվան միջնակարգ դպրոցի անունը, կարմիր գորգի վրայով անցավ ընդամենը մեկ շրջանավարտ…
Ինչևէ, շքերթից հետո անցկացվեց «Հաջողակ շրջանավարտ» վիճակահանությունը. օրը բարեհաճ գտնվեց Կապանի 8 միջնակարգ և թիվ 2 ավագ դպրոցի շրջանավարտներ Գարիկ Պետրոսյանի և Մարի Ավետիսյանի հանդեպ: Նրանք համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի անունից, որպես նվեր, ստացան դյուրակիր համակարգիչներ (notebook):
Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը բարեմաղթանքի խոսքեր հղեց շրջանավարտներին՝ նրանց հիշեցնելով, որ բոլոր ժամանակներում ամենահզոր զենքը գիտելիքն է: Նաև համոզմունք  հայտնեց, որ մասնագիտություն ու բարձրագույն կրթություն ստանալուց հետո այսօրվա շրջանավարտները կվերադառնան հայրենի եզերք և իրենց ստեղծագործական ավյունը և մտքի ուժը կներդնեն նրա բարգավաճմանը: 
Հիշարժան օրը եզրափակվեց Գարեգին Նժդեհի հրապարակում Կապանի մշակույթի կենտրոնի  ստեղծագործական խմբերի, երգիչ-երգչուհիների մասնակցությամբ տոնական համերգով և քիչ ավելի ուշ՝ ուրախ դիսկոտեկով: 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40