Վարչապետը մարզկենտրոնի հանրահավաքում ողջունել է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին

11.03.2020 18:08
2650

Ապրիլի 10-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում, ելույթ ունենալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավին նվիրված հանրահավաքում, հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի շարս այլ խնդիրների, անդրադարձավ առաջիկա ընտրության արդար անցկացմանը եւ Կապանի համայնքապետի 2018 թ. ընտրություններին։

ՀՀ վարչապետը մասնավորապես ասաց. «Այսօր Կապանի համայնքապետն այստեղ է, եւ ողջունում եմ, տեսել եմ ես իրեն։ Այո, մենք Կապանի համայնքապետի ընտրություններում ունեցել ենք մեր նախընտրած թեկնածուն, բայց երբ դուք կատարել եք ձեր ընտրությունը, մենք խոնարհվել ենք ձեր ընտրության առջեւ։ Դուք դա գիտեք։

Մենք կտրելու ենք այն ձեռքը, ով կփորձի կեղծել ընտրությունը։ Հավատացնում եմ, ձեր մի հատիկ ձայնը չեք կորցնի, եւ սա լինելու է ընդմիշտ։ Համոզված եմ եւ երաշխավորում եմ, որ կառավարությունը կապահովի քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը, եւ որեւէ ապօրինի ներգործություն քաղաքացու կամքի  ազատ արտահայտման վրա չի լինի։

Մենք մեր իշխանությունը պահելու համար ձեր սրբազան ձայնը չենք կեղծի։

Գոնե ով-ով, բայց դուք` կապանցիներդ դա պիտի իմանաք»։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08