Վարչապետը ներկայացրեց, թե ինչ տողերով է պատկերացնում ՀՀ հիմնի ավարտը

15.06.2023 20:09
983

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե իր պատկերացմամբ ինչ տողերով պետք է ավարտվի Հայաստանի Հանրապետության օրհներգը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը, անդրադառնալով  օրհներգին, ասաց, որ տեքստի հետ կապված որևէ խնդիր չունի: 

«Բայց այն ավարտվում է զոհվելու տողով ու զոհվելու տեսարանով: Ես վերջերս շատ մտածում եմ՝ իհարկե զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով հեշտ չէ գուցե իրականացնել, բայց կարծում եմ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնն ավարտվի հետևյալ տողերով.

 «Նայիր նրան երեք գույնով,

Նվիրական մեկ նշան

Թող փողփողի թշնամու դեմ

Թող միշտ պանծա Հայաստան»:

Վարչապետը նշեց՝ վերջնական եզրակացություն չկա այդ մասով, այս ամենն ասում է «բարձրաձայն մտածելու» ժանրում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40