Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

21.02.2024 12:09
1818

1999 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 2000 թ.-ից սկսած՝ այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր։

Ազգի ինքնությունը, լինելիությունը պայմանավորված են լեզվով. դրանով է նա առանձնանում այլ ազգերից: Լեզուն մեր հայրենիքն է, և կարիք ունի ամենօրյա հոգածության: Ուստի մեզնից պահանջվում է պահպանել մեր լեզուն, խոսել մա­քուր, անաղարտ հայերենով և այն փոխանցել սերունդ­ներին. «Լիակատար կյանքով ապրելու համար մայրենի լեզուն ոչ միայն պետք է սիրել աչքի լույսի պես, այլև այն իմանալ անսխալ, խորապես: Ամեն մի սերունդ իր ժողովրդի լեզուն` որպես գործիք, որպես զենք, հղկում է, կատարե­լագործում և հարստացնելով փոխանցում հաջորդ սերնդին: Այդպես ա­նենք և մենք. սիրենք, կատարելագործենք և հարստաց­նենք մեր հայրենի գանձը` մեր լեզուն» (Ստ. Զոր­յան):

Սիրելի՛ ուսանողներ, «Հայոց լեզու և հայ գրականություն» դասընթացի շրջանակներում հայագիտության ամբիոնի դասախոսները օգնում են, որ ձերբազատվեք խոսքային սխալներից, բացատրում են, թե ինչու պետք է չօգտագործել այս կամ այն մերժելի ձևը: Դուք պետք է ականջալուր լինեք նրանց և հետևեք ձեր խոսքին: Չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրը պետք է լիարժեք տիրապետի հայերեն գրավոր և բանավոր խոսքին, կարողանա ցանկացած ձևով ու ոճով արտահայտել իր մտքերը,  զգացմուքներն ու հույզերը:

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40