Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ծննդյան տարեդարձի առթիվ

21.08.2020 11:04
3679

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում ասված է.  

«Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ, 

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Վեհափառ Տեր,

Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առիթով: 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր կյանք եւ արգասաբեր գործունեություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվապետի Ձեր բարձր պաշտոնում: 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի կարեւորագույն ինստիտուտներից է, մեր ազգային գիտակցության հենասյուներից մեկը, որը ստեղծվել եւ որպես ազգային հոգեւոր կառույց կայացել է պետական մակարդակում ընդունված որոշումների բերումով: 

Այդ որոշումները հայ ժողովրդի պատմության շրջադարձային կետեր են, որովհետեւ պետականության անկման շրջանում հենց Հայ առաքելական եկեղեցին  դարձավ մեր ինքնության միջնաբերդը, հենց եկեղեցական համայնքներն են պահել եւ պահպանել վերստին պետություն ունենալու մեր ժողովրդի երազանքն ու մղումը, եւ այսօրվա մեր պետականությունը այդ երազանքի իրագործումն է: 

Եվ հետեւաբար՝ մեր բոլորիս պարտքն է պահպանել եւ ուժեղացնել այդ երազանքը, մեր լուման ներդնել նրա հզորացման գործին, բայց այդ ամենը հնարավոր չի լինի առանց հավատի: Նաեւ սրանում է Վեհափառ Հայրապետի առաքելությունը՝ ուժեղացնել քաղաքացիների հավատը՝ Աստծո, պետականության, ազգային արժեքների, սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ, խրախուսել իրավունքների պաշտպանությունը եւ պարտականությունների կատարումը:    

Թող Աստված Ձեզ միշտ ուժ պարգեւի՝ այս բարձր առաքելությունն իրականացնելու համար:

Որդիական հարգանքով՝

Նիկոլ Փաշինյան»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40