Վարչապետը Սյունիքում նոր ճանապարհներ կառուցելու վերաբերյալ հանձնարարական է տվել

08.12.2021 19:37
3370

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Սյունիքի մարզում հնարավոր նոր ճանապարհներ կառուցելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամներին ուղղված հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի այն հարցին, թե ի՞նչ փուլում են գտնվում Սյունիքի մարզի ճանապարհների շինարարությունը։

«Վարչապետից ունենք հանձնարարական՝ Սյունիքում հնարավոր նոր ճանապարհներ կառուցելու վերաբերյալ։ Առաջիկայում դուք կտեսնեք և ռազմավարական, և այլընտրանքային՝ մինչև դաշտամիջյան ճանապարհներ կսկսենք նախագծել և կառուցել»,- ասաց Սանոսյանը։

Ըստ նախարարի՝ Տաթև-Աղվանի ճանապարհի որոշ հատվածներում խնդիրներ են հայտնաբերվել, կան վնասվածքներ, ճանապարհի երկու հատվածում աշխատանքներն անավարտ են, նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, կատարվել է երկուսը։ Սանոսյանը խոստացավ՝ թերությունները կշտկվեն։

 «Տաթև-Լծեն ճանապարհը 19,9 կիլոմետր է, որից 9 կիլոմետրի վրա մեծ աշխատանք է կատարվել,աշխատանքը արագ է ընթանում։ Նախատեսում են մարտ-ապրիլ ամսին նախապատրաստել ասֆալտապատումը։ Որոտան-Խոտ ճանապարհի 7 կիլոմետրը պատրաստ է ասֆալտապատման, բայց եղանակային պայմանների պատճառով կասֆալտապատեն գարնանը»,- ասաց Սանոսյանը։

Նախարարի խոսքով՝ ճակատենի ուղղությամբ երկու աշխատանք է նախատեսվում, խճապատվել են որոշ հատվածներ, սակայն նախատեսվում է կառուցել 9 կիլոմետրանոց ճանապարհ, որի 4 կիլոմետր հատվածում հողային աշխատանքներ են իրականացվել։ Ըստ Սանոսյանի՝ բոլոր ճանապարհները նախապատրաստվում են գարնանը ասֆալտապատել։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40