Վարչապետը զոհված զինծառայողների ծնողների հետ քննարկում է նրանց բարձրացրած խնդրի լուծման տարբերակը

08.03.2020 11:05
1041

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին: Նա նշեց, որ հանդիպման նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալն է:

Հիշեցնենք, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները տարիներ շարունակ կառավարության, նախկինում էլ նախագահական նստավայրի դիմաց իրենց դժգոհության ձայնն են բարձրացրել` հայտարարելով, որ մինչ օրս իրենց չի ներկայացվում իրականությունն այն մասին, թե ինչ պայմաններում են իրենց որդիները մահացել, նրանք պնդում են` իրենց որդիներին սպանել են:

Փաշինյանն ընդգծեց, որ եթե իրենք գան ընդհանուր հայտարարի, ծնողները դադարեցնելու են ակցիաները: Նա ներկայացրեց իր առաջարկները. - «Նշված քրեական գործերը հանձնարարել այլ քննչական մարմնի և այնպիսի քննիչների, որոնք առնչություն նախկինում չեն ունեցել այդ գործերին:

Քննչական գործերով խորհրդակցություններ հրավիրել վարչապետի մոտ, որոնք նույնպես ուղիղ եթեր կհեռարձակվեն, կլինեն հարցերի պատասխաններ ու եզրակացություններ:

Դուք ձևավորեք ձեզ համար վստահելի իրավաբանների, իրավապաշտպանների կամ խառը խումբ, դուք էլ ներկա լինեք, մենք միջոցներ ձեռնարկենք, փաստացի ձևավորեք վստահելի խումբը, փաստացի քրեական գործերի ղեկավարումն իրականացնի այդ խումբը: Կա քրեական գործ, դուք այդ խմբով տաք դատավարական կամ օպերատիվ-հետախուզական հանձնարարություններ:

Քննիչները կամ դատախազները ներկայանան Ազգային ժողով, պատասխանեն պատգամավորների հարցերին, որոնց արդյունքում էլի տրվեն նմանատիպ ցնցումներ»:

Վարչապետն առաջարկեց նաև իր հանձնարարությամբ կազմել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կտա դատավարական գործողությունների ցուցումներ. - «Ես ինքս ինձ համար վստահելի իրավաբանների խումբ կհրավիրեմ, և ինքս այդ խմբի միջոցով խորանամ այդ գործողությունների մեջ, բայց սրան կհամաձայնեմ մի պայմանով, որ արդյունքում այդ խմբի միջոցով ես ինչ եզրակացության գամ, դուք կհամաձայնեք դրա հետ», - նշեց Փաշինյանը:

Ծնողները հայտարարեցին, որ հաճախ է եղել, որ քննիչները ի սկզբանե ինչպես կեղծել են գործը, այդպես էլ շարունակում են հիմա, և մի քանի մարմինների մասնակցությամբ ստեղծվել է «մի կծիկ, որով հեշտ է զինվորի մահը կեղծել»:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել ևս մեկ անգամ մինչև ապրիլի 10-ը, և այդ փակ քննարկման ժամանակ վերջնական որոշում կայացնեն` արդյոք ծնողներն ընդունում են այս առաջարկները, թե ոչ, դրական պատասխանի դեպքում արդեն կանցնեն գործնական քայլերի: «Արդեն եթե ես տեսնեմ, որ որևէ մեկը գործին խոչընդոտում է, կադրային փոփոխություն կլինի», - հայտարարեց նա:

azatutyun.am

 

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19