Վարդան Գեւորգյան. «Ես ձեր զավակն եմ, ձեր եղբայրն ու ձեր ընկերը»

05.12.2018 17:43
1391

Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի թանկագին հարազատներ, բարեկամներ


2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունում «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների կողմից ստորագրված Հուշագրի արդյունքում ձեւավորված «ՄԵՆՔ» դաշինքի կողմից առաջադրվել եմ պատգամավորի թեկնածու, ռեյտինգային ընտրակարգով, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերն ընդգրկող ընտրատարածքում:

Ձեզ եմ ներկայացնում իմ ինքնակենսագրությունը 

Վարդան Շմավոնի Գեւորգյան. ծնվել եմ 1963թ. մարտի 13-ին Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղում՝  ուսուցիչների ընտանիքում:

Հայրս՝ Շմավոն Մամիկոնի Գեւորգյանը, ծնվել է 1922թ. Լեռնաձոր գյուղում: Աշխատում էր Լեռնաձորի 8-ամյա դպրոցում՝ տնօրեն: Հայրենական մեծ պատերազմի վետերան էր, 2-րդ կարգի հաշմանդամ: Մահացել է 1985-ին:

Մայրս՝ Զարուհի Ենոքի Գեւորգյանը, ծնվել է 1923թ. Լեռնաձոր գյուղում: Աշխատել է Լեռնաձորի 8-ամյա դպրոցում՝ ուսուցչուհի: Այժմ կենսաթոշակառու է:

 

Կրթությունս

1970թ. հաճախել եմ Լեռնաձորի 8-ամյա դպրոց:

1978թ. ուսումս շարունակել եմ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ավարտել 1980 թվականին:

1980թ. ընդունվել եմ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետի «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիա եւ տեխնիկա» բաժինը:

1985թ. ավարտել եմ ինստիտուտը եւ ստացել լեռնային ինժեների մասնագիտություն:

Ուսմանը զուգահեռ ավարտել եմ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը, ստացել ժուռնալիստի մասնագիտություն:

1998թ. մասնակցել եմ ՀՊՃՀ Կապանի կրթահամալիրի վերամասնագիտացման դասընթացներին, ստացել ընդերքի յուրացում մասնագիտություն:

2008-2011թթ. եղել եմ Երեւանի պետական համալսարանի Երկրաբանության եւ աշխարհագրության ֆակուլտետի միներալոգիայի եւ երկրաբանության ամբիոնի հայցորդ:

Ատենախոսության թեման՝ «Լեռնահանքային արդյունաբերության կենտրոններ հանդիսացող բնակավայրերի բնապահպանական առանձնահատկությունները»:

 

Աշխատանքային գործունեությունս

1985թ. օգոստոսի 8-ին աշխատանքի եմ ընդունվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լեռնային արտադրամասում՝ էքսկավատորավարի օգնական:

1988թ. հունիսին նույն արտադրամասում նշանակվել եմ հերթափոխի պետ:

1989թ.հոկտեմբերին ընտրվել եմ Զանգեզուրի պ/մ կոմբինատի՝ շրջկոմի իրավունքով ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:

1991թ.ընտրվել եմ Հայաստանի երիտասարդական միության Քաջարանի քաղխորհրդի նախագահ:

1992թ.հոկտեմբերին, ՀՀ նախագահի հրամանագրով եւ ՀՀ ՊՆ հրամանով զորակոչվել եմ ՀՀ ազգային բանակ:

1992թ. հոկտեմբերի 24-ի ՀՀ ՊՆ թիվ 526 հրամանով նշանակվել եմ մոտոհրաձգային գումարտակի ականանետային մարտկոցի հրամանատար, տեղափոխվել Կապանի սահմանամերձ տարածաշրջան, մասնակցել մարտական եւ պաշտպանական գործողություններին:

03.09.1993թ. ՀՀ ՊՆ թիվ 185 հրամանով նշանակվել եմ թիվ 60913 մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնակատար:

01.01.1994թ. ՀՀ Պն թիվ 2641 հրամանով նշանակվել եմ 97-րդ ԱՄՀԲ 5-րդ գումարտակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

01.04.1994թ. ՀՀ ՊՆ թիվ 4178 հրամանով նշանակվել եմ 84029 զ/մ խառը հակատանկային դիվիզիոնի հրամանատար:

1992-1995թթ. մասնակցել եմ Կապանի շրջանի սահմանամերձ Ծավ, Ն.Հանդ, Շիկահող, Սրաշեն, Ագարակ գյուղերի եւ ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ու ազատագրման համար մղված մարտական գործողություններին Զանգելան, Կուբաթլի, Հորադիզ, Ֆիզուլի շրջաններում:

1995թ. ապրիլի 1-ին նշանակվել եմ Զանգեզուրի պ/մ կոմբինատի լեռնային արտադրամասի ստորգետնյա հանքուղու պետի տեղակալ,1996թ. փետրվարից՝ հանքուղու պետ:

1996թ. դեկտեմբերին ընտրվել, իսկ 2001թ. հունիսին վերընտրվել եմ Զանգեզուրի պ/մ կոմբինատի արհկոմի նախագահ:

2002թ. հոկտեմբերի 20-ին ընտրվել եմ Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար:

2005, 2008 եւ 2012թթ. վերընտրվել եմ Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար:

2017թ. դեկտեմբերից՝ Լիճքի պղնձի հանքի անվտանգության տեխնիկայի ինժեներ:

Հասարարական գործունեությունս1991թ. Քաջարանի քաղխորհրդի պատգամավոր:

1996թ. Քաջարանի քաղաքային համայնքի ավագանու անդամ:

ՀՀ Երկրապահ կամավորականների միության անդամ 1993 թվականից:

 

Պետական եւ այլ պարգեւներ

Հայաստանի Հանրապետություն

Անանիա Շիրակացի, Արիություն, Գարեգին Նժդեհ, Ադմիրալ Իսակով, Վազգեն Սարգսյան մեդալներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Մարտական ծառայություն,

Մայրական երախտագիտություն, Հայրենյաց պաշտպան մեդալներ

1988թ. աղետի գոտում փրկարարական աշխատանքներին, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մասնակցելու համար (Սպիտակ, Լենինական)՝ «Փրկարար» մեդալ:

Զինվորական կոչումս՝ պահեստազորի փոխգնդապետ: 

2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն եմ իրականացրել ԼՂՀ հյուսիս-արեւելյան սահմանագծում:

«Քաջարան «բնություն եւ էկոլոգիա» դասագրքի ու «Քաջարանի տարածաշրջանի բուսական եւ կենդանական աշխարհը» հանրագիտարանի համահեղինակն եմ:

Ամուսնացած եմ, ունեմ երկու դուստր եւ մեկ որդի:



Սիրելի հայրենակիցներ

2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի է ունենալու Ազգային Ժողովի արտահերթ ընտրություն:

Այս ընտրության հետ յուրաքանչյուրս հույսեր ենք կապում ու իրականանալի ծրագրեր ակնկալում, մեր երկրի առաջընթացին, տնտեսության զարգացմանը, անվտանգության ամրապնդմանը միտված նոր քայլեր սպասում: 

Ես նույնպես թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել եմ Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու «ՄԵՆՔ» դաշինքից՝ ռեյտինգային ընտրակարգով, որն ընդգրկում է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը:

Այս քայլն արել եմ ամենայն պատասխանատվությամբ, ձեզ ծառայելու պարտքի զգացումով, ձեր հոգսերով ու խնդիրներով ապրելու, միշտ ձեր կողքին լինելու պատրաստակամությամբ:

Նախընտրական քարոզարշավին մասնակցում եմ իմ բնավորությանն ու կեցվածքին համահունչ. շենքերի պատերին, շքամուտքերում, հենասյուներին, խանութների, կրպակների, տաղավարների, զբոսայգիների նստարանների թիկնակներին, ծառերին, գովազդային վահանակներին փակցված չեք տեսնի իմ լուսանկարները:

Ես մեկն եմ ձեզնից, նույն ճակատագրի ու բախտի կրողը:

Նախընտրական շտաբեր չեմ ձեւավորել, վստահված անձինք չեմ նշանակել:

Իմ շտաբն իմ տունն է, քո տունն է, բոլորիդ տներն են…

Իմ վստահված անձինք  ընտանիքս է, քո ընտանիքն է, բոլորիդ ընտանիքներն են…

Նրանք, ովքեր դեռ նոր-նոր պետք է հանրությանը ներկայանան արհեստածին շտաբերով, մեծաթիվ վստահված անձանցով, այդպպես էլ մնալու են ժողովրդի իրական կյանքին անհաղորդ:

Դիմում եմ ձեզ՝ սիրելի սյունեցիներ, վայոցձորցիներ. խնդրում եմ ընտրությունը կատարելը ձեր կամքով, ձեր խղճին համահունչ՝ մեր հայրենիքի զարգացման, մեր զինվորների անվտանգ ծառայության, մեր բոլորի ընտանիքների բարեկեցության հույսն ու հավատը համարելով ամենագլխավորը:

Եկեք չտրվենք զգացմունքներին, նեղ անձնական, խնամի, ծանոթ, բարեկամ հարաբերություններին:

Մենք հայոց խորհրդարան ենք ընտրում ու եկեք արժանապատվորեն իրագործենք այդ առաքելությունը:

Վստահեք ինձ, ես պատրաստ եմ արդարացնելու ձեր հույսերը, պատրաստ եմ լավագույնս կատարելու Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները:

Հիշեցեք՝ «ՄԵՆՔ» դաշինք, քվեաթերթիկ N8, իմ համարը՝ թիվ 4 քվեաթերթիկի հետեւի մասում:

Ձեր՝ Վարդան Շմավոնի Գեւորգյան

 

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25