Վարկերի տեղափոխման գրավիչ պայմաններից մինչ արևային կայանների գնումների ֆինանսավորում. «Ամերիաբանկ»-ն ունի նոր գրավիչ առաջարկներ

18.10.2018 17:30
1264

Նոր առաջարկներ ունենք փոքր և միջին բիզնեսների համար: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Ամերիաբանկի» Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը՝ խոսելով իրենց ընկերության ունեցած նոր ծառայությունների մասին:

«Փոքր և միջին բիզնեսի համար «Ամերիաբանկը» երկու արշավ ունի: Առաջինը վերաֆինանսավորումն է. կազմակերպությունները, բիզնեսները, որոնք այլ բանկերում ունեն վարկեր, կարող են վերաֆինանսավորվել և ավելի գրավիչ պայմաններով վարկերը տեղափոխել «Ամերիաբանկ»»,- ասաց նա:

Ըստ Արման Բարսեղյանի՝ վարկը տեղափոխելու բոլոր ծախսերը լուծելու է բանկը:  «Վերաֆինանսավորվող վարկի մնացորդի 2 տոկոսի չափով բանկը միանվագ գումար է վճարելու հաճախորդին: Վարկը տեղափոխելու համար սա խրախուսելի մեթոդ է: Կարծում ենք, որ փոքր և միջին բիզնեսի համար տարեվերջի այս ամենաբուռն շրջանում լուրջ աջակցություն կարող է լինել:

Նաև առաջիկա 12 ամսվա ընթացքում վարկի մայր գումարներիի մարման մինչ 50 տոկոս նվազեցում ենք նախատեսում»,- ասաց նա:

«Ամերիաբանկի» պաշտոնյայի դիտարկմամբ՝ խոսքը վերաբերում է 10-150 միլիոն դրամ վարկերին, և կազմակերպություններն այս հնարավորություններից կարող են օգտվել մինչ տարվա դեկտեմբերի վերջ:

«Գործելու են բանկի կողմից առաջարկվող ստանդարտ մրցակցային տոկոսադրույքները: Բանկը նախատեսում է ֆինանսավորում նաև գրավների ընդհուպ մինչև 100 տոկոս արժեքի չափով»,- ասաց նա:

Երկրորդ արշավը, որը ցանկանում է բանկը իրականացնել, ըստ Արման Բարսեղյանի, նորից փոքր և միջին բիզնեսի համար է և համարվում է «նախաամանորյա արշավ»:

«Գիտենք, որ նախաամանորյա ժամանակահատվածում բոլոր բիզնեսները կամ դրանց գերակշիռ մասը լրացուցիչ միջոցների կարիք են ունենում: Այս արշավը նախաձեռնել ենք՝ այդ տրամաբանությունից ելնելով. բիզնեսներին առաջարկում ենք կարճաժամկետ ֆինանսավորում՝ բավականին գրավիչ տոկոսադրույքներով»,- ասաց նա՝ նշելով, որ այս արշավը ևս ուժի մեջ է մինչև տարեվերջ, դրա շրջանակում ստացված վարկերը մինչև մյուս տարվա մարտի 1-ն ունենալու են «չափազանց գրավիչ» տոկոսադրույք:

Որպեսզի պարզ լինի, թե ինչ գրավչության մասին է խոսքը, Արման Բարսեղյանը ներկայացրեց տոկոսադրույքները:  «Դրամային վարկերի դեպքում մինչ մարտի 1-ը կիրառվելու է 9, 44 տոկոս, դոլարի համար՝ 6, 94 տոկոս, եվրոյի համար՝ 5, 30 տոկոս դրույքաչափ: Եթե մինչ մարտի 1-ը վարկերը մարվում են, ապա այս տոկոսադրույքները կիրառվում են ամբողջ ժամանակահատվածի համար: Իսկ եթե բիզնեսը որոշում է վարկը պահել, ապա մարտի 1-ից սկսած ժամանակահատվածի համար կիրառվում են բանկի ստանդարտ տոկոսադրույքները, որոնք գործում էին նախորդ արշավի համար»,- նշեց նա:

Արման Բարսեղյանը ներկայացրեց նաև ֆիզիկական անձանց համար «Ամերիաբանկի» առաջարկները: «Գնումների ֆինանսավորման ծառայությունների կամ, ինչպես տարածված է անվանել, ապառիկ վարկերի մասով բանկն ունի նորություն․ սկսել ենք ակտիվորեն ֆինանսավորել արևային կայանների գնումները»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ուղղությունը ակտիվորեն կզարգանա:

Մյուս կարևոր ուղղությունը ծառայությունների ֆինանսավորումն է: «Օրինակ՝ տեխսպասարկման կայաններում վճարները, բժշկական սպասարկման վճարները և այլն: Այսինքն՝ ծառայությունների համար այսուհետ ևս հնարավոր է լինելու ապառիկ ծառայություններից օգտվել»,- ասաց նա՝ հայտնելով, որ առաջիկայում էլ իրենք նախատեսում են ներկայացնել իրենց նոր ծառայությունները:

tert.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40