Վարույթի արդյունքում Գործակալությունն արձանագրել է, որ «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում անձնական տվյալների մշակումը համապատասխանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին

04.03.2019 11:31
1162

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը փաստում է՝ «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում անձնական տվյալների մշակումը համապատասխանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:

Հաստատված է, որ «Դասարան» կրթական ծրագիրը կիրառում է անվտանգության ապահովման բավարար ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ օգտատերերի անձնական տվյալները որևէ չթույլատրված արտահոսքից, կիրառումից, փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար: Արձանագրվել է, որ «Դասարան»-ը չի տրամադրում օգտատերերի անձնական տվյալները որևէ երրորդ անձի:

Ըստ որում, կայքում գրանցված բոլոր՝ ավելի քան 1 միլիոն օգտատերերը և նոր գրանցվող յուրաքանչյուր օգտատեր ստանում են ծանուցում՝ հաստատելով անձնական տվյալների մշակման վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչից հետո միայն հնարավորություն են ստանում օգտվել համակարգից:

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի կողմից ստացված դիմումի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից վարույթ էր հարուցվել «Դասարան» կրթական ծրագրի շրջանակներում անձնական

տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու վերաբերյալ:

Կից ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հրապարակումը վերոշարադրյալի վերաբերյալ՝

http://moj.am/article/2257?fbclid=IwAR1cNjetWt71y6VPrIax6smwo0ZepSsxW1OwIhwW34eMt_eDMHj1ZwanGlk

 

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել Dasaran կրթական կենտրոն`

Հասմիկ Հակոբյան

Հաղորդակցության մասնագետ

Հեռ.` (010) 32 79 69, (060) 75 79 69

Էլ. փոստ` [email protected]

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40