Վառվել են Սիսիան համայնքի գլխավոր տոնածառի լույսերը

25.12.2025 16:41
457

Մեծ հանդիսավորությամբ վառվել են Սիսիան համայնքի գլխավոր տոնածառի լույսերը, որոնք ազդարարել են Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնական օրերի մեկնարկը։

Կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի ընթացքում երաժշտական համարներով են հանդես են եկել սիսիանցի տաղանդաշատ երգիչ-երգչուհիները, ինչպես նաև պարային գեղեցիկ համարներով են ներկայացել «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության դպրոց» ՀՈԱԿ-ի սաները և բնակավայրերի երեխաները։

Միջոցառման ընթացքում համայնքի ղեկավարը շնորհավորել է ներկաներին գալիք Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և բարեկեցություն։ Իր խոսքում Հովսեփ Առաքելյանը նշել է, որ անցնող տարին Սիսիան համայնքի համար եղել է օրինակելի, քանի որ իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որոնք հնարավոր չէին լինի առանց միասնականության, աշխատասիրության և համերաշխության՝ վստահեցնելով նաև, որ նոր՝ 2026 թվականը համայնքի համար լինելու է աննախադեպ ծրագրերով և իրականացվող աշխատանքներով հագեցած տարի։

Սիսիանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40