Վարժական հավաքի կանչված քաղաքացու աշխատավարձը կպահպանվի. նախագիծ

11.04.2023 11:43
972

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին, որը վերաբերում է վարժական հավաքների դեպքում աշխատանքի վարձատրության կազմակերպման կարգավորումներին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ մինչև 30 օր շարունակվող վարժական հավաքներին մասնակցելու պարագայում վարժական հավաքների մասնակիցները պետությունից ստանում են որոշակի գումար:

Բայց աշխատող քաղաքացիները, որոնք մեկնում են վարժանքների, խնդիր են ունենում իրենց եկամտի պահպանման մասով:

«Առկա կարգավորումով կա երաշխիք՝ աշխատատեղի պահպանման մասով, բայց աշխատավարձի մասով չկա: Գիտեք վերջին որոշումը, որ վարժական հավաքների տևողությունը նախատեսվել է 25 օր: Օրենքով սահմանել ենք, որ մինչև 30 օր վարժանքների մասնակցելու պարագայում գործատուն առնվազն վճարելու է տարբերությունը, որն  աշխատակիցը ստանալու է վարժանքների մասնակցելու համար: Օրինակ՝ եթե իմ հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, և ես մասնակցում եմ վարժանքների ու ստանում 100 հազար դրամ, ապա գործատուն պետք է առնվազն վճարի այդ 100 հազար դրամը»,- ասաց Սարգսյանը:

https://www.1lurer.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22