Վարժական հավաքների, զորավարժությունների ներգրավելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները․ Պաշտպանն առաջարկներ կներկայացնի

30.08.2021 14:32
1262

Օմբուդսմենը բացթողումներ է տեսնում զորավարությունների մասին օրենքում և կոչ է անում վերանայել մասնակից անձանց շրջանակն ու նրանց համար նախատեսված բացառությունները։

Ըստ Թաթոյանի, մասնավորապես, գործող կարգը «գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները, ի տարբերություն պարտադիր զինծառայության մասին օրենքի, որով նախատեսված են բազմաթիվ հիմքեր՝ ընտանեկան պայմաններից ելնելով զորակոչից տարկետում տրամադրելու և ծառայությունից ազատելու համար»։

Պնդելով, թե այս հարցում օրենքի դրույթները խիստ են, և կարիք ունեն փոփոխությունների, օմբուդսմենը պատրաստվում է առաջարկներ ներկայացնել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ։

Օգոստոսի 25-ից Երևանում ու մարզերում մեկնարկել է պահեստազորի վարժական եռամսյա հավաքները ու կտևեն մինչև նոյեմբերի 25-ը։ Հավաքներին ներգրավվելու 2 հազար169 քաղաքացի 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։

Հավաքներին մասնակցելու են մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններ ունեցող պահեստազորայինները։ Ըստ անհրաժեշտության, պահեստազորայինները կներգրավվեն մարտական հերթապահության։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40