Վաշինգտոնում ցուցադրվել է Տաթեւի վանական համալիրի մանրակերտը

11.03.2020 12:31
1664

Մարտի 7-ին Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանում առաջին անգամ ցուցադրվել է Տաթեւի վանական համալիրի մանրակերտը եւ Տաթեւի թանգարանային հատվածում գտնվող 15-16-րդ դարերի հայկական խաչքարի կրկնօրինակը:

Ցուցանմուշները թանգարանին նվիրաբերել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ «ՏաԹեւեր» ճոպանողու կառուցման եւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի մեկնարկի 10-ամյակին ընդառաջ:

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում իրականացվում է Հայաստանի 9-րդ դարի հոգեւոր, մշակութային եւ լուսավորչական կենտրոններից մեկը հանդիսացող Տաթեւի վանական համալիրի վերականգնումը: Մշակութային ժառանգության պահպանումը IDeA հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկն է, որի մասին են վկայում հիմնադրամի 150-ից ավելի ծրագրերը՝ միտված մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգմանը Հայաստանում եւ հայկական աշխարհում:

Նվիրաբերված գործերը կդառնան Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանում Տաթեւի վանական համալիրը ներկայացնող մշտական ցուցանմուշներ։ Դրանք ներկայացված են լինելու նաեւ ««Աստվածաշունչ». Հայաստանը եւ Սուրբ Գիրքը» խորագրով մեծ ցուցահանդեսին՝ 2021 թ. սեպտեմբերից մինչեւ 2022 թ. մարտ ամիսը: Ցուցահանդեսը նվիրված է լինելու Հայաստանին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիր:

«Տաթեւի վանական համալիրն ունենալու է առանձնահատուկ դեր ««Աստվածաշունչ». Հայաստանը եւ Սուրբ Գիրքը» խորագրով ցուցահանդեսին: Հուսով ենք՝ ցուցահանդեսի այցելուները կոգեշնչվեն եւ ցանկություն կհայտնեն այցելելու տեսարժան վայրերով հարուստ պատմական Տաթեւ: Սա կլինի առաջին մեծամասշտաբ ցուցահանդեսը Հայաստանի եւ Աստվածաշնչի մասին, որն առանձնահատուկ կերպով կշեշտադրի ամերիկահայերի եւ սփյուռքի կապը Սուրբ Գրքի հետ: Այն կլինի նաեւ մինչ օրս տեխնոլոգիապես ամենաառաջադեմ ցուցահանդեսը Հայաստանի մասին եւ կներառի բազմաթիվ արտեֆակտներ, որոնք երբեւէ չեն ցուցադրվել արտերկրում»,- ասել է Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի ցուցահանդեսների գլխավոր համադրող Ջեֆրի Քլոհան:

Այցելուները կծանոթանան հայերեն Աստվածաշնչին, հայ եկեղեցու պատմությանը, ծիսակատարություններին եւ պատարագին, հայոց լեզվին եւ այբուբենին, հայ եկեղեցական արվեստին եւ մշակութային ժառանգությանը, Հայոց ցեղասպանության, հայերի ազգային ինքնության վերականգնման եւ վերածննդի պատմությանը՝ անբաժանելիորեն կապված Աստվածաշնչի հետ:

«Ցուցահանդեսը կանդրադառնա նաեւ աստվածաշնչյան թեմաներից մեկին՝ «Ջրհեղեղից հետո. մարդկությանը տրված երկրորդ հնարավորությանը» եւ Նոյյան տապանի պատմությանը բիբլիական Արարատ լեռան վրա: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallengе համաշխարհային շարժման հիմքում նույնպես Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպես ժամանակին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբ երեխաներն ստացան նոր կյանք սկսելու հնարավորություն, #AraratChallenge նախաձեռնությունը կոչ է անում համատեղ ջանքերով այսօր էլ երկրորդ հնարավորություն տալ նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Վաշինգտոնում կայանալիք ցուցահանդեսը ներկայացնելու է հայերին, աշխարհին եւ ամբողջ մարդկությանը տրված երկրորդ հնարավորության խորհուրդը»,- ասված է հաղորդագրությունում:

 

mediamax.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11