Վաշինգտոնը 20,6 մլն դոլար կհատկացնի ՀՀանվտանգության և ԶԼՄ-ների բարեփոխումների համար

26.09.2024 16:08
631

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել են Հայաստանի անվտանգության ամրապնդման համար 20,6 մլն դոլար հատկացնելու մասին, հայտնել է Երևանում ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայությունը։ Այս մասին նրանք հայտարարել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հուլիսին ես Երևանում էի այս նշանակալի առաջընթացի և հետագա զարգացումների ուղղությամբ հայ ժողովրդի կողմից իրականացվող աշխատանքն անձամբ տեսնելու համար։ Իսկ այժմ, գոհունակությամբ ուզում եմ հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ը և Պետքարտուղարությունը, աշխատելով Կոնգրեսի հետ, Հայաստանին կտրամադրեն 20 միլիոն ԱՄՆ դոլար՝  կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացման և դիմակայունության ամրապնդման նպատակով»,- ասել է Փաուերը:
Ֆինանսական օգնությունը կօգտագործվի կառավարության բարեփոխումների՝ հանրային ծառայությունների որակի բարելավման համար, հայտնել են դեսպանությունից։ Նշված 20 մլն դոլարի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն 600 հազար դոլար կհատկացնի Հայաստանում անկախ լրատվամիջոցների տեխնոլոգիական արդիականացման և մեդիա գրագիտության ոլորտում նորարարությունների խթանման, երկրի մեդիա ոլորտում այլ բարեփոխումների համար։ Ֆինանսավորումը կտրամադրվի «Տեղեկատվական էթիկայի և կայունության առաջխաղացում» նախաձեռնության միջոցով: Փաշինյանը ողջունել է նոր ներդրումներն ու համագործակցությունը՝ ուղղված երկրի ժողովրդավարական ճկունության ամրապնդմանը։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40