Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Վերադարձ» հիմնադրամը, ի դեմս հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի, պատրաստակամ է միանալ «Հանուն Արցախի» նախաձեռնությանը.
«Հաշվի առնելով մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները, համազգային միասնության և ամբողջականության ամրապնդման անհրաժեշտության հրամայականը, «Վերադարձ» հիմնադրամի կողմից որպես առաջնային նպատակ հռչակված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես հաստատուն և ամուր պահելու կարևորությունը՝ «Վերադարձ» հիմնադրամը հայտարարում է, որ պատրաստակամ է միանալու «Հանուն Արցախի» նախաձեռնությանը:
Հիմնադրամը իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում շարժմանը և անելու է հնարավորինը՝ միացյալ և հզոր Հայաստանի ստեղծման գործում իր ներդրումը ունենալու համար»: