Վերադարձան հաղթանակած և  հատուկ մրցանակներով

02.12.2025 12:22
726

«Պարի աստղեր» շոու ստուդիան Երևանում նոյեմբերի 22-ին մասնակցել է «Մինորա» մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված «Նազանք-25» բազմաոճ պարերի համահայկական մրցույթ-փառատոնին։  Ստուգատեսը բավական ներկայացուցչական կազմ ուներ՝ մոտ 40 պարային խումբ։ «Պարային աստղեր» շոու ստուդիան (գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց՝ Էրիկ Քոչարյան, պարուսույց՝ Աննա Աղագուլյան) փառատոնին մասնակցեցին երկու տարիքային խմբով, ընդհանուր առմամբ՝ 44 հոգի։

Հաջողությունն ակնառու էր․ «ժամանակակից պարեր» անվանակարգում կապանցի պարողները հանդես եկան  «մոդեռն միքս» պարով, իսկ հայկական-ժողովրդական և այլ ժողովուրդների անվանակարգում՝ «Արևմտյան Հայաստան», «Նազանի բրոյի», «Սևան» պարերով և բոլոր դեպքերում գրավեցին առաջին պատվավոր տեղը։ «Պարի աստղեր» շոու ստուդիան արժանացավ նաև երկու հատուկ մրցանակի՝ «Լավագույն բեմական հագուստ» և «Լավագույն սինխրոն կատարում» անվանակարգերում։

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում «Պարի աստղեր» շոու ստուդիան մասնակցել է «Հայրենի մշակույթ» համահայկական փառատոնին։

- Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվեց ստուդիայի նախկին սան Նորայր Գասպարյանը, այդ ժամանակից ի վեր չէինք մասնակցել փառատոնի, և ահա նման հաջողություն, որից առավել ոգևորված են ստուդիայի սաները, - «Սյունյաց երկրին» փոխանցեց Էրիկ Քոչարյանը։

Վահրամ Օրբելյան

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21