Վերադարձան մրցանակով եւ շնորհակալագրով

06.12.2017 15:20
2152

Երեւանի «Բոհեմ» թատրոնում կայացավ համահայկական «Ազգային տարազ» մրցույթ-փառատոնը։ Փառատոնը համախմբել էր ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաեւ մարզերի մասնակիցներին։ Նման օրինակ ծրագիրը Հայաստանում կազմակերպվել էր առաջին անգամ։ Գաղափարի հեղինակը՝ հասարակական գործիչ Էմիլ Մարկոսյանն է, ում խոսքով՝ նպատակը հայկական տարազը ցուցադրելն էր, վեր հանել էթնիկ մշակույթը։ Միջոցառմանը խրախուսվում էին նաեւ այն գաղափարները, որոնք համատեղել էին ժամանակակից հագուստն ու դարերով մեզ փոխանցվող ազգային ոճը։


Պար, երաժշտություն, ասմունք եւ ոճային համարներ։ Այս փառատոնի առանձնահատկությունը առանց սահմանափակումների ներկայանալն էր։ Բազմաթիվ հայտերի արդյունքում ծրագրի գնահատող խումբը երկու-երեք ամսվա ընթացքում կարողացել էր ընկալել դիմողների հնարավորությունները եւ ներկայացնել մրցույթ-փառատոնի վերջնական փուլում ներկայացողների ցանկը։ Մրցույթ-փառատոնի կապանյան մասնակիցները («Հուսո երիցուկ» հկ) պար ու ասմունքի միջոցով ներկայացրին զանգեզուրյան տարազը, գրավեցին բազմաթիվ հանդիսատեսների սրտերը, ոմանց էլ լավ ելույթով ստիպեցին՝ հոտնկայս ծափահարել։


«Հուսո երիցուկ»-ը զբաղվում է հաշմանդամություն ունեցող եւ կարիքավոր ընտանիքների պաշտպանությամբ։ Կազմակերպության նախագահ Գոհար Ավանեսյանի խոսքով՝ այս մրցույթ-փառատոնին մասնակցելն ավելի շատ երեխաների ճանաչողական մակարդակի վրա ազդելու փորձ էր, կյանքը եւս մեկ անգամ սիրելու հնարավորություն տալու կարեւորություն։ Գոհարի հետ զրույցից պարզ դարձավ, որ հեռավոր մարզից Երեւան ժամանելը բարդ գործընթաց էր, հատկապես, շարժողական խնդիրներ ունեցող մասնակցի դեպքում, բայց հուրախություն ամբողջ կազմակերպության՝ գտնվեցին բարեսիրտ անհատ հովանավորներ, ովքեր տրամադրեցին ճանապարհածախսի, քաղաքում մնալու համար բավարար գումար։ Կազմակերպության նախագահի փոխանցմամբ՝ այս միջոցառմանն իրենց մասնակցելը նաեւ «Ազգային տարազ» մրցույթ-փառատոնի կազմակերպիչ Էմիլ Մարկոսյանի եւ նույն ծրագրի հոգեբան Աննա Բադալյանի հոգեպես աջակից լինելու արդյունք էր։


Բազմատարազ ելույթներից հետո ժյուրին փակ քննարկման արդյունքում հրապարակեց անվանակարգերի հաղթողների անունները։ Կապանցիները հատուկ մրցանակով ու շնորհակալագրով վերադարձան իրենց բնաշխարհ։

Շուշանիկ Ասատրյան
Երեւանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի
ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40