...Վերադարձավ իբրեւ հուշաղբյուր

13.09.2013 16:29
3380

Ընկերների, հարազատների նախաձեռնությամբ Սիսիանի Իսրայելյան փողոցում` տղամարդկանց գեղեցկության նախկին սրահի հարեւանությամբ, հուշաղբյուր կանգնեցվեց` նվիրված երկարամյա վարսահարդար Վոլոդյա Մարտիրոսյանի հիշատակին: Վոլոդյայի ծննդյան 54-րդ տարեդարձը հարազատները նշեցին նրա մահվանից ամիսներ անց: Հուշաղբյուրը, հարազատների խոսքով, նրա վերածնունդն է խորհրդանշում: Բարի, ազնիվ, խորհրդատու` այսպես է Վոլոդյա Մարտիրոսյանը մնացել ճանաչողների հիշողություններում:

...83-ամյա Ռազմիկ Եղյանը եւս բազմության շարքերում է, եկել է մասնակցելու իր իսկ ձեռքով քանդակած հուշաղբյուրի բացմանը: Երիտասարդ Վոլոդյային ճանաչում էր վաղուց, նրա հաճախորդն էր. մազերն էր հարդարում, երբեմն սափրվում: Արդեն 67 տարի է, ինչ անտաշ քարը նրա մուրճի հարվածներից հուշաղբյուր, հուշաքար է դառնում: Քարտաշ վարպետն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին, քանզի սերունդներին է հանձնվում պատմությունը: Վալոն, այդպես էին նրան անվանում մտերիմներն ու ճանաչողներն ընդհանրապես, հաճելի զրուցակից էր, չնայած երիտասարդ տարիքին` լավ խորհուրդներ էր տալիս` հիշում է Ռազմիկ պապը:

«Մարդկային արժեքները ոչ կրթությամբ եւ ոչ էլ կեցությամբ են որոշվում, այլ մարդու բնավորությամբ եւ էությամբ: Վոլոդյան հարգված էր եւ որպես մասնագետ, եւ որպես մարդ», – նշեց Սիսիանի քաղաքապետարանի կազմակերպական բաժնի պետ Սլավիկ Դադաշյանը:
Վալոյի փոքրիկ վարսավիրանոցը, հատկապես Ձորերի ենթաշրջանի բնակիչների համար, դարձել էր հավաքատեղի` հիշում են ներկաները: Նա 14 տարի շարունակ իր վարսավիրանոցի բակով անցնող-դարձողին, ծանոթ թե անծանոթ, ժպտում ու բարեւում էր:

Արդեն վեց ամիս է` Վալոյի հարազատներն Իսրայելյան փողոցով անցնել խուսափում էին: «Լուռ» է վարսավիրանոցը. ներս կանչող, մի բաժակ սառը ջուր հյուրասիրող չկար: Իսկ հիմա անցնող-դարձողներն իրենց ծարավը կարող են հագեցնել աղբյուրից, որի վրա գրված է` Վալոյին:

«Վալոն վերադարձավ», – ասում են: «Վալոն չվերադառնալ չէր կարող», – ասաց նրա մորեղբոր որդին` Մհեր Եղիազարյանը: Իսկ բացման ժապավենը կտրեցին նրա թոռները: «Թող այս ջրից խմողների մեջ մի կաթիլ բարություն ավելանա», – շշնջացին ընկերները: «Օրհնանքս եմ հղում բոլոր նրանց, ովքեր նախաձեռնեցին եւ կառուցեցին այս աղբյուրը, ովքեր պատվեցին մի մարդու, ով տեղ գտավ շատ սիսիանցիների սրտերում: Եթե մարդն ապրում է լոկ իր համար` կյանքն անիմաստ ու անօգուտ է: Իսկ եթե նա տալիս է եւ տալով հարստանում` երջանկանում է: Թող այս սառնորակ ջրից բոլոր խմողները երկու բառ բարբառեն, երկու բարի խոսք ասեն առ Աստված: Աստված օրհնի բոլորիդ», – ասաց Դարբասի եւ հարակից յոթ գյուղերի հոգեւոր հովիվ տեր Ընծա քահանա Միրզոյանը:

Հարազատների, ընկերների հուշերում Վալոն հավերժ կապրի, քանի որ օրինակելի ամուսին էր, հոգատար հայր, ըմբռնող ու անդավաճան ընկեր, հասարակության ակտիվ ու լիարժեք անդամ: «Այս հուշաղբյուրն իր մեջ երեք մեծ խորհուրդ է պարունակում, որոնք կարող եմ նույնացնել մեր ընկերոջ բնավորության հետ: Առաջին` ջուրն իր մաքրությամբ, վճիտությամբ հիշեցնելու է մեր ընկերոջ մաքրությունը, պարզությունն ու ազնվությունը: Աղբյուրն իր ձայնով ամեն անգամ մեզ հիշեցնելու է այն բարի ժպիտը, հումորը, որն ուներ Վալոն: Եվ ամենակարեւորը. ինչպես ամառվա տապին սառը աղբյուրը դեպի իրեն է ձգում ծարավ անցորդներին, այնպես էլ մեր ընկերը մեզ համար սառնորակ աղբյուր էր», – ասաց Մարտուն Թադեւոսյանը:

Խորհրդանշական նվերներ ստացան նրանք, ովքեր ավանդ ունեն հուշաղբյուրի կանգնեցման գործում:

ԱՐՄԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24