Վերականգնվող կենսական նշանակության ճանապարհների ընտրությունը կատարվում է սահմանված մեթոդաբանությամբ

29.04.2020 11:40
1253

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվի մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատված։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։ Վերականգնվող կենսական նշանակության ճանապարհներն ընտրվում են սահմանված մեթոդաբանության համաձայն։

Որպեսզի ծրագիրը բավականաչափ տնտեսական օգուտներ ունենա, իրականացվում է ճանապարհների ծախսարդյունավետության տնտեսական վերլուծություն՝ օգտագործելով Մայրուղիների զարգացման և կառավարման մոդելը (HDM-4)։ Տնտեսական վերլուծության արդյունքներով կատարվում է ճանապարհների ընտրությունը՝ կիրառելով հետևյալ ցուցանիշերը՝ տնտեսական չափորոշիչ (տնտեսական ներքին վերադարձելիության նորմա), սոցիալական չափորոշիչներ (շահառու բնակչություն), աղքատության չափորոշիչներ (աղքատ բնակչության տոկոս)‚ ճանապարհի վիճակի հետ կապված չափորոշիչներ (վատ վիճակում գտնվող ցանցի տոկոս)։ Ըստ նշված ցուցանիշների՝ ընտրվում են այն ճանապարհները, որոնք ունեն առաջնահերթության բարձր ինդեքս։

Նշենք‚ որ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման նպատակն է հեշտացնել շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար‚ ինչը նպաստում է նաև գյուղական համայնքների բնակչության կենսամակարդակի բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

armenpress.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21