Վերականգնվում է Սյունիքի մարզի Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցին

13.07.2021 14:35
1194

Վերականգնվում է Սյունիքի մարզի Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքները կավարտվեն տարեվերջին: 

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

2020 թ. մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնքի վարչական տարածքում գտնվող 19-րդ դ. թվագրվող Սբ. Աստվածածին եկեղեցու (հանրապետական նշանակության հուշարձան) շինարարական աշխատանքները: 

Եկեղեցու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը 2016 թ. իրականացվել է 83-ամյա բարերար Ռոզա Մինասյանի ֆինանսական աջակցությամբ, իսկ վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: 

Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքը, դրանց հետ կապված խնդիրները մշտապես ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում են: Աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի, հեղինակային և տեխնիկական հսկողությամբ և ընթացիկ տարում կհասցվեն ավարտին:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40