Վերանորոգված ջրագիծ Գնդեվազում

06.10.2017 09:24
1622

 
Լիդիան Արմենիայի ջանքերով Ամուլսարի հարակից Գնդեվազ համայքում բացվեց  մոտ 20 տարի չգործող ինքնահոս ոռոգման ջրագիծը, որը կոռոգի ավելի քան 200 հա գյուղատնտեսական նշանակության անջրդի հողատարածքներ։

Անցած տարիների ընթացքում Գնդեվազ գյուղի բնակիչները ժամանակ առ ժամանակ փորձել են ջրագծի վերագործարկման համար վերանորոգման աշխատանքներ կատարել, սակայն, խնդիրը հիմնավոր չլուծելու հետեւանքով, այն չի ծառայել իր նպատակին, եւ այդ եղանակով ոռոգվող ծիրանի այգիները հնարավոր չի եղել պահպանել։

Անցած երկու տարիներին Լիդիանը  ձեռք էր բերել Գնդեվազի այգիների մոտ 20 տոկոսի տարածքը՝ Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածնքերի տեղադրման համար։ Գյուղացիները վաճառելով իրենց հողամասերը, չնայած գումար են վաստակել, բայց մյուս կողմից, որոշ դեպքերում զրկվել են իրենց կենսամիջոցներից։ Ընկերությունը չի ցանկանում սահմանափակվել միայն պայմանագրային կարգով հողի դիմաց վճարելով, այլ նաեւ նպատակ է հետապնդում ստեղծել ոռոգման հնարավորություն եւ վերականգնել այգեգործությունը գյուղի մեկ այլ հատվածում։

Այժմ 17 կմ երկարությամբ ջրագիծը հիմնավորապես վերանորոգված է, որի համար ընկերությունը ծախսել է 500 հազար դոլար։ Այդ ջրից կօգտվի ավելի քան 50 տնտեսություն՝ ինչպես տնամերձ հողամասերի, այնպես էլ գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար։  Այսպիսով, Գնդեվազի հյուսիսային հատվածի երբեմնի բերրի այգիները կվերակագնվեն, ինչպես նաեւ ջրագծի շնորհիվ Գնդեվազի հարակից լճում մշտապես կկուտակվի ավելցուկային ջուրը, որը գյուղացիները կկարողանան օգտագործել՝ ըստ անհրաժեշտության, այլեւս չունենալով ջրի եւ ոռոգման խնդիր, բացի այս արհեստական լիճը, որը ջրի պակասի հետեւանքով վտանգված էր՝ այլեւս ցամաքելու վտանգից դուրս է։

Գնդեվազ համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ պատմեց , որ 10 տարուց ավելի համայնքն ի վիճակի չի եղել վերականգնել ջրագիծը, ինչի պատճառով արհեստական լիճը գրեթե ցամաքել էր՝ ճահճացման վտանգի տակ հայտնվելով, բացի այդ գյուղը զրկվել էր ոռոգման իրհիմանակն աղբյուրից։ «Արխաշան ջրագիծը պետք է անպայման գործի, այն մեր գյուղի հույսն ու հավատն  է եւ գյուղի կայուն մնալու երաշխիքը։  Մենք 2 տարի առաջ դիմեցինք Լիդիան Արմենիա ընկերությանը, եւ չնայած վերանորոգումը բարդ էր եւ ծախսատար, ընկերությունը ջրագիծը վերկանգնեց։ Հիմա արդեն կարող ենք վերականգնել Գնդեվազի ծիրանի այգիները, որոնց մի մասը վերացել էին ջրագծի խափանման և ոռոգման ջրի անբավարարության  հետեւանքով»։

Լիդիան Արմենիայի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու ընկերության նպատակներն ընդգծելով, շեշտեց, որ ջրագծի շնորհիվ Գնդեվազը կարող է  վերականգնել իր ծիրանի այգիներն այն տարածքում, որտեղ եղել են բերքառատ այգիներ դեռեւս խորհրդային տարիներն, սակայն դրանք վերացել են ոռոգման ջրի բացակայության պատճառով։ Հանքարդյունաբերությունը, ճիշտ իրականացման դեպքում չի խանգարում գյուղատնտեսությանը: Գյուղատնտեսության զարգացմանը խանգարում է ջրի բացակայության եւ գյուղացու աշխատանքային միջոցներ եւ հարմար պայմաններ չունենալու հանգամանքը, - ասաց նա: - Մենք նպատակ ունենք նպաստել գյուղատնտեսական բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ հույս ունենք, որ տարիների ընթացքում ակնհայտ կդառնա, որ Լիդիանի ներկայությունը նպաստում է տարածաշրջանում բոլոր ուղղություններով սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08