Վանեցյանն առանց Մոսկվայի հրահանգի նման նկրտում չէր ցուցաբերի

21.09.2019 19:36
1260

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության  համակարգող Վարուժան Ավետիսյանը:

-Պարոն Ավետիսյան, «Սասնա ծռեր» կուսակցությունն արդեն անդրադարձել է ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներին՝ նշելով, որ դա պետական կառավարման ճգնաժամի խորացման վկայությունն է: Արդյոք կարծո՞ւմ եք՝ Փաշինյանը սրանով կանխել է սպասվող հնարավոր դավադրությունը, թե՞ վտանգը դեռ շարունակում է մնալ:

– Այս պաշտոնանկություններն անհրաժեշտ են, բայց բավարար չեն ռևանշը կանխելու համար: Ինչպես նշել ենք այս առթիվ մեր հայտարարության մեջ, դրա համար հարկավոր է առնվազն. 1) համակարգային, հետևողական, կտրուկ և արդյունավետ քայլերով խափանել 5-րդ շարասյան ռևանշը, 2) անհապաղ դադարեցնել ազգային համախմբմանը խոչընդոտող ու հակառակորդի ջրաղացին ջուր լցնող, առաջին հերթին՝ Ամուլսարի հանքի շահագործմանը միտված գործողությունները, 3) ճգնաժամային խնդիրների և բոլոր ռազմավարական հարցերի լուծման համար անցկացնել հանրաքվեներ կամ կիրառել ուղիղ ժողովրդավարության այլ միջոցներ, 4) ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոններում նշանակել այդ կառույցների հետ չկապված, իրենց կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած և պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձանց: Առայժմ, սակայն, արդեն մեկուկես տարի շարունակվող կեսքայլերի և մասնակի հետքայլերի նույն մարտավարությունն ենք տեսնում, ինչն էապես վտանգում է ոչ միայն ձեռքբերումները, այլև պետականության ապագան:

-Կապո՞ւմ եք արդյոք ԱԱԾ պետի հրաժարականի հանգամանքը նաեւ այլ պետության՝ մասնավորապես Ռուսաստանի հնարավոր միջամտությամբ ու ապագայում սպասվող քաղաքական ծրագրերով:

-Այո, այդ կապն ակնհայտ է թե՛ նրա և թե՛ ոստիկանապետի պաշտոնանկության, ինչպես նաև 5-րդ շարասյան և նրա առանցքը կազմող քրեաօլիգարխիայի նկատմամբ քայլերի որոշակի կոշտացման դրսևորումների առումով:
 
-Վանեցյանի հրաժարականի տեքստը վկայում է, որ նա քաղաքական ամբիցիաններ ունի, ինչ եք կարծում՝ հասարակության ո՞ր շերտերը կարող են համախմբվել իր շուրջ:
 

-Վանեցյանի հայտարարությունը, այո, վկայում է քաղաքական նկրտման մասին: Սակայն նա, առանց Մոսկվայի հրահանգի, նման նկրտում չէր ցուցաբերի: Նա չունի քաղաքական գործչի մակարդակ և հատկանիշներ, ուստի չի կարող ունենալ ինքնուրույն հեռանկար: Նրա գործոնը կարող է օգտագործվել, և ոչ ավելին: Վանեցյանի նկատմամբ քաղաքականությունից հեռու որոշակի հանրային շերտերի դրական վերաբերմունքը պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությամբ ու ածանցյալ էր դրանից, և ոչ մի պարագայում նրա վաստակը չէր: Կարճ ժամանակով, հիմնականում 5-րդ շարասյան քարոզչության շնորհիվ, իներցիան կպահպանվի, բայց հետագայում նրա մակերեսային և շինծու հեղինակության փուչիկը կպայթի, և նրա գործոնը կզրոյանա: Առհասարակ՝ Մոսկվան շատ է շտապում, քանի որ պատմաքաղաքական և քաղաքակրթական առումներով նրա գնացքը Հայաստանում արդեն գնացել է: Մոսկվան շտապում է և հույսը դնում է կարճաժամկետ դավադրական պլանների վրա՝ մտածելով, որ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության շնորհիվ արհեստականորեն դրականացված ԿԳԲ-ական ռոմանտիկան կարող է նման պլանների իրականացման հնարավորություն ապահովել: Անշուշտ, չարաչար սխալվում է:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22