Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

17.12.2018 16:29
1125

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Կ. Չիլինգարյանի, գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հայցը, որոշել է մերժել վերաքննիչ բողոքը: Այս մասին տեղեկանում ենք Datalexհամակարգից:

 

Նշենք, որ 17.09.2018թ. Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացրած հայցադիմումում վկայակոչելով այն փաստը, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և 15.09.2018թ. համացանցում «armtimes.com» էլեկտրոնային կայքի միջոցով տարածված հրապարակային հայտարարությունը պարունակում է իրեն վերաբերող ու զրպարտություն հանդիսացող` իրականությանը չհամապատասխանող և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող, հատված, հայցվորը ՀՀ Քաղ. օր.-ի 1087.1-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի հիման վրա խնդրել է.

«պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «… Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած …»։

Հայցադիմումն ուղեկցվում է հայցի ապահովման հետևյալ միջոցը կիրառելու մասին միջնորդությամբ.

 

«… Պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին արգելել հրապարակայնորեն մեկնաբանել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործերի հետ կապված հանգամանքները»։

shantnews.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40