Սահմանազատումը պետք է դառնա գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել. Փաշինյան

15.05.2024 20:01
629

Սահմանազատման գործընթացն այս օրերին մեկնարկել է և պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել, այսօր Երևանում՝ ՎԶԵԲ տարեկան ժողովին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչև համաժողովին հարակից տարածքում «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» անդամները պահանջում են հատվածական սահմանազատման կասեցում ու Փաշինյանի հրաժարական, վարչապետը խոսել է խաղաղության օրակարգի մասին՝ շեշտելով, որ Հայաստանի և Ադրբեջանի պարագայում խաղաղ ապրել սովորելու գործիքների կարիք կա, և այդպիսի գործիք է անվանել ՀՀ առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի վերաբերյալ Բաքուն մինչև օրս դիրքորոշում չի հայտնել։

«Քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա մի կարևոր նախապայման՝ սովորել խաղաղ ապրել, ինչը չափազանց բարդ գործընթաց է, որովհետև կրկնում եմ, թե՛ մենք, թե՛ Ադրբեջանում չգիտեն՝ դա ինչ է, ինչպիսի տեսք ունի, Ադրբեջանի դեպքում՝ Հայաստանի, Հայաստանի դեպքում՝ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելն անծանոթ երևույթներ են», - նշել է նա:

Համաժողովն ընթանում էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հարակից փողոցներից մուտքերը դեպի Ազատության հրապարակ մի քանի ժամ է՝ փակ են, ոստիկանական ուժեր կան, արգելապատնեշներ են տեղադրված։ Այստեղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն էլ հավաքված են այստեղ, չեն հեռանում։

Սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե տեղանքում չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին արձանագրություն են ստորագրելու։ Վերջին օրերին չափումները Կիրանց էին հասել ու, ըստ գյուղացիների, ամսի 7-ից կանգ առել։

azatutyun.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10