Վերաբացվեց Նորաշենիկ գյուղի մարզադաշտը

02.07.2024 19:25
987

Երկար տարիների ընդմիջումից հետո համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ ֆուտբոլը կրկին վերադարձավ Նորաշենիկ գյուղի մարզադաշտ։ Լավագույն ավանդույթները վերականգնելու և շարունակելու նպատակով հուլիսի 1-ին տեղի ունեցավ վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացման արարողությունը։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով հիշարժան օրվա կապակցությամբ՝ Գևորգ Փարսյանը կարևորել է ավանդույթներ ունեցող մարզադաշտի բացումը և հույս հայտնել, որ նոր կառուցված մարզադաշտը ֆուտբոլը զարգացնելու և ավելի մասսայականացնելու խթան կհանդիսանա, ինչպես նաև նոր շունչ և աշխուժություն կբերի գյուղական կյանքին։

Խաղադաշտի բացումը նշանավորվեց 2024 թվականի Կապան համայնքի ֆուտբոլի առաջնության մեկնարկային խաղով, որտեղ մրցապայքարի դուրս եկան Նորաշենիկ գյուղի և Բաղաբերդ թաղամասի բնակիչներից կազմված թիմերը։ Խաղն անցավ բուռն և լարված մրցակցության պայմաններում, այնուհանդերձ երկրպագուները իրենց ոգևորող բացականչություններով ողջ խաղի ընթացքում ապահովեցին բարձր տրամադրություն և առողջ ֆուտբոլային մթնոլորտ: Առաջնության առաջին խաղն ավարտվեց տանտերերի բացարձակ հաղթանակով՝ 10։1 հաշվով։

Համայնքի մարզական և մշակութային միջոցառումների կազմակերպման համար կարևոր նշանակություն ունեցող մոտ 200 մարդու համար նախատեսված մարզադաշտը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 24 մլն 405 հազար դրամ ներդրմամբ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 10 մլն 982 հազար դրամ։ Բնական խոտածածկով մարզադաշտի ոռոգման համակարգի կառուցման գործում համայնքին աջակցել է «Կապան» բարեգործական հիմնադրամը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40