Վերիշենում եւ Ակներում համակարգված ձեւով ոչնչացվել են ՀԱԿ-ի նախընտրական քարոզչական պաստառները

15.10.2021 19:36
5533

Գորիսի ավագանու ընտրության քարոզարշավի վերջին օրը` հոկտեմբերի 15-ին, Վերիշեն, Ակներ եւ Քարահունջ գյուղեր այցելեցին «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ-ից Գորիսի ավագանու անդամի թեկնածուներ Կարեն Լազարյանը, Տիգրան Հայրապետյանը, Արման Մեժլումյանը, Վալերիկ Բեգլարյանը:

Ընտրողների հետ հանդիպման ընթացքում «Հայ Ազգային Կոնգրես»-ի ներկայացուցիչներն անդրադարձան իրենց նախընտրական ծրագրի` տվյալ գյուղերին առնչվող հիմնադրույթներին:

Վերիշեն եւ Ակներ գյուղերի բնակիչներն անհասկանալի համարեցին հանգամանքը, որ իրենց գյուղերին չի տրվել սահմանամերձի կարգավիճակ, թեեւ մոտ 11 կմ երկարությամբ սահման ունեն Ադրբեջանի հետ:

Որքան էլ տարօրինակ է, ամենաջրառատ Վերիշեն եւ Ակներ գյուղերում վերջին տարիներին խմելու ջրի խնդիր է առաջացել, իսկ ոռոգման ջրի արհեստական աղտոտվածությունը պատճառ է դարձել բանջարաբոստանային մշակաբույսերի հետագա մշակման անարդյունավետության:

Ընտրողներին մտահոգում է Գորիս-Վերիշեն ճանապարհի անմխիթար վիճակը, իսկ Գորիս-Ակներ ճանապարհի կառուցման խոստումն այդպես էլ կյանքի չի կոչվում:

Քարահունջ գյուղի ընտրողները նույնպես ՀԱԿ-ի ներկայացուցիչներին հանգամանալից տեղեկություններ հաղորդեցին բնակավայրի հիմնախնդիրների մասին, որոնց թվում գլխավորը, անշուշտ, անվտանգության խնդիրն է:

Այնուհետեւ` դարեր շարունակ այգիների շնորհիվ իր ապրուստի միջոցներն ապահովող քարահունջցին Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով զրկվել է Վարարակնի ստորին հոսանքում գտնվող այգիներից:

Մինչեւ պատերազմ Վարարկնի կիրճի այգիների մի մասին վնաս էին հասցրել այդ տարածքով` փոքր հէկ-երի համար խողովակաշարեր կառուցած տնտեսվարողները: Դրա հետեւանքով դարավոր այգիները զրկվել են հնամենի առուներից, իսկ տնտեսվարողները  կամ տեղական իշխանավորներն այդպես էլ չեն փորձում վերականգնել այգիների վնասված առուները:

Քարահունցիներին մտահոգող հարցերից մեկն էլ գյուղի կոյուղու համակարգում ստեղծված խայտառակ վիճակն է, որի ջրերը միախառնվում են մարդկանց եւ անասունների համար խմելու, ինչպես եւ ոռոգման ջրին` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Ի դեպ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության պաստառների դեմ համակարգված գրոհը, որն ավելի վաղ արձանագրվել էր Շուռնուխում եւ Որոտանում, իրականացվել էր նաեւ Վերիշեն ու Ակներ գյուղերում:

Չարագործների այդ արարքներին չեն համարձակվել անդրադառնալ ոչ միայն նշված գյուղերի վարչական ղեկավարներ Արարատ Օրդյանը, Սպարտակ Մինասյանը, Շուռնուխու Հակոբը, այլեւ տարածաշրջանի իրավապահները:

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա

21.10.2026 11:25