Վերջապես մեկնարկեց Մ2-Հարժիս ճանապարհի հիմնանորոգումը

15.10.2023 14:25
2300

1960-ականներին բարեկարգված եւ ասֆալտապատված այդ ճանապարհը վաղուց էր հայտնվել քանդվածքների ու փոսերի ճիրաններում:

Գրեթե անանցանելի դարձած ճանապարհի մասին գյուղի բնակիչները տարիներ շարունակ տեղեկացրել են երկրի բարձրագույն իշխանություններին՝ ակնկալելով հիմնանորոգում:

Այսօր, հոկտեմբերի 15-ին, «Գրիգորյանշին» ՍՊ ընկերությունը վերջապես սկսեց ճանապարհի հիմնանորոգման աշխատանքը:

Ճանապարհին աշխատող միակ էքսկավատորին առաջիկա օրերին կմիանա անհրաժեշտ քանակությամբ ճանապարհաշինական տեխնիկա:

Ըստ ճանապարհաշինարարների՝ նախատեսվում է մինչեւ տարվա վերջ ավարտին հասցնել հողային աշխատանքները:

Ճանապարհի վերանորոգման մեկնարկը ուրախությամբ է ընդունվել գյուղում, բնակիչները հատկապես գնահատում են ԱԺ սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանի դերակատարությունը, ով աջակցել է հարժիսցիներին՝ տասնամյակներ շարունակ մտահոգող հիմնախնդիրը լուծման հանգրվան հասցնելու  գործում:

Հուսանք, որ սահմանված ժամկետներում կկատարվեն աշխատանքները, եւ գյուղը կունենա բարեհարմար ճանապարհ:

 

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17