«Վերջին 6 օրվա ընթացքում Գազայի հատված ոչ մի կաթիլ ջուր չի մատակարարվել, պաշարները սպառվում են»․ ՄԱԿ

14.10.2023 10:48
718

Գազայի հատված  վերջին վեց օրվա ընթացքում ոչ մի կաթիլ ջուր չի մատակարարվել, պաշարները սպառվում են, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Բոլորովին վերջերս եմ խոսել Պաղեստինում աշխատող իմ գործընկերոջ հետ, նա ասաց, որ 6 օրվա մեջ ոչ մի կաթիլ ջուր չեն ստացել, պաշարները սպառման եզրին են»,- ասել է Դյուժարիկը։

«ՄԱԿ գլխավոր քարտուղարը ջանքեր է գործադրում, որ Իսրայելի իշխանությունները թույլ տան  Գազայի հատված հումանիտար օգնություն հասցնել։ Անում ենք հնարավորը, աշխատում ենք Իսրայելի հետ, եգիպտացիների հետ, որ փորձենք օգնություն հասցնել»,- հավելել է նա։

Ավելի վաղ ՌԴ-ում Պաղեստինի դեսպանն էր հայտարարել, որ Պաղեստինում քաղաքացիական բնակչության համար նախատեսված օգնության 2 օրվա պաշար է մնացել։  ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչն էլ հայտարարել էր, որ առողջապահության համակարգը Պաղեստինում կաթվածահար վիճակում է։

aysor.am

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11