Վերջիվերջո պետք է հասկանալ, որ TRIPP-ը Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է. միջազգայանագետ

26.12.2025 15:41
434

Վերջիվերջո պետք է հասկանալ, որ ամերիկյան քաղաքականությունը Թրամփի ուղով Ադրբեջանի՝ Նախիջևանին կապելու մասին չէ, ոչ էլ Ադրբեջանին միջանցք տալու մասին է և ոչ էլ ընդհանրապես մեր կամ Ադրբեջանի մասին է, որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն PR-վել այս թեմաների վրա։ Դա Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Հիշու՞մ եք Օ’Բրայանի հայտարարությունը Սենատում․ «Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»։

Դե հիմա կապեք այս հայտարարությունը Թրամփի այսօրվա ռեգիոնալ քաղաքականության հետ, նայեք Ղազախստանի վերջին ակտիվությանը Հայաստանի հետ հարաբերություններում, տեսեք երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների ենթակառուցվածքների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, և ամբողջական պատկերը իսկույն կհավաքվի»,-գրել է նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40