Դանիելե դի Բոնավենտուրա. «Մեծագույն հաճույք է նվագել Կապանում»

15.04.2024 14:11
787

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճի պատին փակցված ազդագիրը հետաքրքրական համերգի էր հրավիրում: Պիտի ելույթ ունենային բանդեոնահար Դանիելե դի Բոնավենտուրան, և ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանը: Դահլիճը լիքն էր երաժշտասերներով...

Բանդոնեոնը կոնցերտին հարմոնի տիպ է, ստեղծվել է գերմանացի վարպետների ձեռքով: Հատկապես տարածված է Արգենտինայում և Ուրուգվայում: Այս երկրներ է բերվել 19-րդ դարի վերջերին Գերմանիայից և Իտալիայից արտագաղթողների և նավաստիների կողմից: Այժմ տանգո նվագախմբի կարևոր գործիքներից է:

«Երկար ժամանակ է, ինչ Իտալիայի դեսպանությունը համերգներ չէր կազմակերպում Հայաստանում: Այսօրվա համերգը յուրահատուկ է այնքանով, որ հնչելու է բանդեոն: Տանգո երաժշտությունը բազմաթիվ երկրպագուներ է ձեռք բերել՝ այդ թվում բանդեոնի հիանալի հնչողության շնորհիվ: Համերգն ավելի նշանակալի է դառնում, որ նրան մասնակցում է հայ երաժշտության ինքնատիպ դեմքերից մեկը՝ վիրտուոզ-երաժիշտ Վահագն Հայրապետյանը»,- բացման խոսքում ասաց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր  դեսպան Ալֆոնսո դի Րիոզոն:

Բանդեոնահարը հնչեցրեց սեփական ստեղծագործություններ, ինչպես նաև Ալբինոնի, Պուչչինի, Աստոր Պիացցոլլա, Ազնավուր, Խաչատրյան՝ մտերմիկ միջավայր ստեղծելով դահլիճում: Հանդիսականն էլ ըստ արժանվույն գնահատեց իտալացի երաժշտի և ստեղծագործողի արվեստը:

«Երկրորդ անգամ եմ լինում Հայաստանում: Ժամանելով Սյունիք՝ կարող եմ ասել, որ տեսել եմ իրական Հայաստանը: Մեծագույն հաճույք է նվագել Կապանում, քանի որ դահլիճում տեսնում եմ մեծ թվով երիտասարդներ: Իտալիայում հաճախ նման բան չի կարելի տեսնել: Երիտասարդները հետաքրքրված չեն համերգներով և արվեստով»,- ասաց երաժիշտը և փորձեց կատակել,- «Կապանում իմ մեջ տպավորվեց լվացքապարանները, որ շենքից շենք են ձգվում: Երբ գնամ Իտալիա մի ստեղծագործություն պիտի գրեմ՝ «Կապանի լվացքները»»:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40