Վիեննայում Ալիեւի հետ հանդիպումը նորմալ է անցել. Փաշինյան

29.03.2019 18:43
1600

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպումը նորմալ է անցել: Այս մասին վարչապետը հայտարարել է ուրբաթ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Հանդիպումը նորմալ է անցել», - ասել է նա՝ նստելով ավտոմեքենան:

Հյուրանոցից մեկնելուց առաջ, որտեղ անցկացվում էին բանակցությունները, Փաշինյանը համաձայնվել է լուսանկարվել անցորդների հետ:

Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը տեղական ժամանակով սկսվել էր 11:00-ին՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  ներկայությամբ (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա), իսկ հետո շարունակվել առանձնազրույցի ձեւաչափով:

Երեք ժամ անց Ալիեւին եւ Փաշինյանին նորից միացել էին երկու երկրների արտաքին գործերի նախարարները եւ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ բանակցությունները տեւել են 3.5 ժամ:

Սա  Ալիեւի եւ Փաշինյանի չորրորդ անձնական հանդիպումն էր: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Դուշանբեում եւ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովների (2018 թվականի սեպտեմբեր եւ դեկտեմբեր՝ համապատասխանաբար), ինչպես նաեւ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ (հունվարի 22):

news.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22