Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Պուտին հանդիպումից

06.06.2019 22:51
1148

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում և քննարկվել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին հունիսի 6-ին Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ 

«Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը շատ կարևոր միջոցառում է, և մենք իսկապես կարծում ենք, որ նման միջոցառումներին մեր մասնակցությունը ամենաբարձր մակարդակով ապահովելը շատ կարևոր է մեր առաջնահերթությունների համար։ Բացի դրանից և բոլոր ծրագրային հանդիպումներից, որ տեղի կունենան վաղը, այսօր վարչապետը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա կանոնավոր հանդիպումների շարքում է։ Վերջերս նույնպես Նուր-Սուլթանում տեղի ունեցավ երկկողմ աշխատանքային հանդիպում Պուտինի հետ, և այսօր արդեն՝ պաշտոնական հանդիպում։ Անդրադարձան երկկողմ օրակարգի բոլոր հարցերին, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությանը։ Խոսք եղավ նաև ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի վերաբերյալ, և կողմերն ընդգծեցին նախ դրա արդյունավետ շարունակությունը, նաև ամփոփեցին այն ձեռքբերումները, արդյունքները, որ վերջին հանդիպումների ժամանակ պայմանավորվածությունների արդյունքում իրականացվեցին»,- ասաց Կարապետյանը։ 

Վարչապետի մամուլի խոսնակը նշեց, որ ԼՂ հակամարտության հարցին անդրադարձ եղել է, սակայն հարցերը վերաբերել են հիմնականում տնտեսական օրակարգին։ «ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ մանրամասն քննարկում չի եղել, պարզապես նշվել է, որ կա ընդհանուր ըմբռնում այս խնդրի վերաբերյալ»,- նշեց մամուլի խոսնակը։ 

Կարապետյանի խոսքով՝ հանդիպումն անցել է շատ բարեկամական մթնոլորտում։ «Մթնոլորտը շատ բարեկամական էր, կողմերը տրամադրված էին լուծումներ տալ բոլոր այն հարցերին, որտեղ կա հետաքրքրություն։ Եվ հանձնարարականներ տրվեցին նաև թե միջկառավարական հանձնաժողովին՝ շարունակելու աշխատանքները, թե հատուկ խմբեր ձևավորելու՝ նաև այլ հարցերի շուրջ, որտեղ կա կոնկրետ արդյունքներ ձեռք բերելու անհրաժեշտություն»,- ասաց նա։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40