Վովա Գասպարյանը չի կարող պաշտոն զբաղեցնել. Վարչապետ

17.10.2018 16:22
1279

«Դա սյունեցիները չէին, մեր կուսակցության անդամներին էին ճանապարհը փակել»,- այսօր լրագրողներին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքում բողոքի ակցիային ընդդեմ նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի:

Հարցին, թե ինչու են սկանդալային դեմքերը նշանակվում պաշտոնների, Փաշինյանը հարցով պատասխանեց. «Ինչից եք տարբերում սկանդալային և ոչ սկանդալային դեմքերը»:

Նա նշեց, որ նոր փուլ ենք մտնում, կա բարիկադները կառուցելու ժամանակը և կա դրանք ապամոնտաժելու ժամանակը: «Մենք հիմա մտել ենք բարիկադները ապամոնտաժելու ժամանակ, և այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ: Այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և այդ քաղաքական ուղերձը մեր այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք նշանակելու: ՀՀ-ում անթերի մարդիկ չկան, ես չեմ հիշում որևէ նշանակում, որ որևէ բացասական արձագանք չստանա: Մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով է, մյուսը բոյով է, երրորդը… այսինքն՝ անթերի մարդիկ ՀՀ-ում չկան և անթերի նշանակումներ չեն լինի: Խնդիրը հետևյալի մասին է՝ մենք պետք է շատ հստակ ուղերձներ հղենք, որ մենք պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը: Հիմա խոսվում է, որ այս պաշտոնյան սա է արել, այն պատոնյան նա է արել: Ով ինչ արել է, յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան կտա, կապ չունի՝ նա պաշտոնյա է, թե չէ: Անցել են այն ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում է արտոնություն օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով, չկա այդպիսի արտոնություն»,- նշեց նա:

Փաշինյանը հավելեց, որ Հայաստանում տարբեր առիթներով են ճանապարհներ փակում:

Հարցին, թե բարիկադները քանդելու ճանապարհին նախկին պաշտոնյաներից ում կարող ենք տեսնել կառավարությունում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Չգիտեմ, կտեսնենք»: Նա հավելեց, որ տեսականորեն հնարավոր է նաև ՀՀԿ անդամները մաս կազմեն կառավարությանը: Հիմա էլ, ըստ Փաշինյանի, ՀՀԿ անդամներ կան կառավարությունում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞րն է այն գիծը, որ կտարանջատի, թե որ նախկին պաշտոնյաները կարող են նորից պաշտոններ զբաղեցնել, օրինակ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարո՞ղ է նորից պաշտոնի նշանակվել: Վլադիմիր Գասպարյանի մասով Փաշինայնն ասաց՝ ոչ, հնարավոր չէ:

«Այդ գիծը մեր հայեցողությունն է, կառավարության հայեցողությունն է: Եթե վարչապետի կողմից նշանակվող անձ է, ուրեմն վարչապետի հայեցողությունն է, և վարչապետը պետք է կրի քաղաքական պատասխանատվություն»,- ասաց նա:

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40