Վրաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել

16.06.2022 15:19
1041

Վրաստանում հետազոտությունից հետո հաստատվել է կապիկի ծաղկով հիվանդանալու առաջին դեպքը։

 Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ռուսական Առաջին ալիքը` հղում անելով Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնին։

«Հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել, և համապատասխան բուժումից հետո բուժառուն դուրս է գրվել բուժհաստատությունից»,– ասվում է կենտրոնի հաղորդագրությունում։

Վարակը հայտնաբերվել է, երբ այդ անձը վերադարձել է Եվրոպայից։

Մասնագետները հետևել են բոլոր նրանց, ում հետ կապ է հաստատել հիվանդը, բայց ոչ ոք կլինիկական նշաններ չի ունեցել։

ԱՀԿ-ի տվյալներով՝ այս պահին 39 երկրում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 1600 հաստատված և շուրջ 1500 ենթադրյալ դեպք:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ԱԻ կոմիտեն կգնահատի աշխարհում կապիկի ծաղիկի բռնկման վտանգը։

Նրա խոսքով՝ հիվանդության բռնկումն անհանգստություն է առաջացնում։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34