Վրաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

29.10.2018 10:59
1243

Վրաստանի նախագահի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 28-ին կայացած ընտրություններում չհավաքեց առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ:

Այդ մասին վկայում են ընտրական տեղամասերից ստացված քվեաթերթիկների 99,57 տոկոսի տվյալները, որոնք հոկտեմբերի 29-ին հրապարակել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: ԿԸՀ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին ընտրություններում աջակցում Էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել Է ձայների 38,66 տոկոսը, նրա օգտին քվեարկել Է մոտավորապես 615 հազար ընտրող:

Երկրորդ փուլում նրա հետ կմրցակցի «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, որը հավաքել Է մոտավորապես 600 հազար ձայն կամ 37,7 տոկոսը: Ընտրություններում երրորդ տեղն զբաղեցրել Է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, որի օգտին ձայն Է տվել 175 հազար մարդ կամ 10,97 տոկոսը: Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի օգտին քվեարկել Է ընտրողների 3,76 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 46,74 տոկոս: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում կկայանա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ, հաղորդել Է ՏԱՍ-ը:

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24