Վրաստանում ցուցադրվում էին Ալեքսանյանի ու Ամոյանի գոտեմարտերը, Հայաստանում՝ ոչ․ ինչո՞ւ

06.08.2024 20:23
747

Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային  Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթանակ տոնեց հարավկորեացի Սունգյուն Կիմի նկատմամբ և, պայքարը շարունակելով քառորդ եզրափակչում, անցավ կիսաեզրափակիչ՝ 9-5 հաշվով հաղթելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովին։ Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցող ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կունարի Սարկինենին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Ամոյանը 3:0 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հանրային հեռուստաընկերությունը, սակայն, չցուցադրեց Ալեքսանյանի և Ամոյանի մրցելույթները, փոխարենն այդ ժամանակ ցուցադրվում էին այլ երկրների ըմբիշների գոտեմարտեր։ Հեռուստաընկերությունից պարազաբանել են, որ մեր մարզիկների գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում, այդ պատճառով հեռուստաընկերությունն ազդանշան չի ստացել։ «Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում»,- հայտնել են հեռուստաընկերությունից։ Ինչպես է ստացվում, որ, օրինակ, Վրաստանում ցուցադրել են Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցելույթները․ Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի բաժնի պետ Սևակ Հակոբյանը Factor.am-ի այս հարցին հստակ և սպառիչ պատասխան չտվեց, փոխարենն ասաց, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ գոտեմարտերը ոչ հիմնական գորգում չեն հեռարձակվել նույն պատճառով։ «Մենք ստանում ենք հիմնական գորգի լիցենզիան, թե՛ Տոկիոյի, թե՛ Ռիոյի ժամանակ էլ եղել են նման դեպքեր, որ չեն հեռարձակվել, քանի որ մեզ տրվել է միայն հիմնական սիգնալը»,- նշեց Հակոբյանը։ Այդ դեպքերից հետո ինչո՞ւ բոլորիս հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերությունը չի դիմել նաև ոչ հիմնական գորգում մրցելույթների հեռարձակման լիցենզիա ստանալու համար․ այս հարցին Սևակ Հակոբյանը նույն պատասխանը տվեց։  

Արփի Հակոբյան


 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34