Վրաստանը չեզոք է. ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը Վրաստանի բարեկամներն են. Իրակլի Ղարիբաշվիլի

10.11.2023 21:06
859

Վրաստանը բարեկամական եւ ռազմավարական գործընկերային հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, Վրաստանը բարեկամական եւ ռազմավարական գործընկերային հարաբերությունների մեջ է եղբայրական հայ ժողովրդի հետ, հետեւաբար Վրաստանը չի կարող որեւէ կողմնակալություն դրսեւորել։ Վրաստանը 100 տոկոսով չեքոզ է եւ չի կարող որեւէ մեկի կողմն անցնել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10–ին  «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում» Նիկոլ Փաշինյանի հետ պանելային քննարկման ժամանակ հատարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ պատասխանելով մոդերատոր Միշել Դուկլոյի հարցին, թե ինչպես է նա գնահատում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ոտնձգությունների հնարավորությունը։

Ղարիբաշվիլին նշեց, որ չի մեկնաբանի այդ հարցը՝ հաշվի առնելով տարծաշրջանի երկու երկրների հետ իրենց բարեկամական հարաբերությունները եւ այս հարցում չեզոքություն պահպանելու ցանկությունը։

«Հետեւաբար այս հարցերը պետք է ուղղել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, ես դրա վերաբերյալ մեկնաբանություն չեմ տա, քանի որ ուզում եմ պահպանել մեր չեզոքությունը եւ անկողմնակալ դիրքորոշումը մեր տարածաշրջանում։ Կարծում եմ՝ սա մեր երեքի շահերից է բխում։ Անցած ամիս մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Թբիլիսիում, երբ ես հյուրընկալեցի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովը։ Եվ երախտապարտ եմ իմ բարեկամ Նիկոլ Փաշինյանին, որ այցելեց Վրաստան, Ադրբեջանի վարչապետը նույնպես այցելեց այդ համաժողովին։ Դա լավ հնարավորություն էր. մենք երեքով կարողացանք նստել միասին եւ քննարկել մեր տարածաշրջանի ապագան, ապագա համագործակցությւնը, ինչպես հաղթահարել բոլոր այս դժվարությունները, խոչընդոտները, որոնք նկարագրեց Նիկոլ Փաշինյանը։ Այնպես որ, կարծում եմ՝ Վրաստանը պետք է պահպանի իր այս չեզոք դիրքորոշումը»,– ասաց նա։

news.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25