Վստահության պայքար Գորիսի 100-ամյա քոլեջում

13.05.2025 13:00
743

Գորիսի 100-ամյա քոլեջը ոտքի է կանգնել. արդեն երրորդ օրն է, ինչ խաթարված է ուսումնական գործընթացը։ Դասախոսական կազմը և ուսանողները միասնական պայքարի են դուրս եկել՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության որոշման, ըստ որի՝ Գորիսի երկու քոլեջների միավորման արդյունքում նորաստեղծ հաստատությունը պետք է ղեկավարի ընդամենը մեկ տարվա փորձառություն ունեցող անձնավորություն, որի պաշտոնը փաստացիորեն փոխանցվել է ժառանգաբար՝ սկեսուրից դեպի հարս:

Սա անարդար և անընդունելի որոշում է։ Մենք՝ ուսանողներս, եկել ենք այս քոլեջ՝ վստահելով Կարեն Լազարյանին՝ նրա տարիների փորձին, նվիրումին ու սկզբունքայնությանը։ Մենք ականատես ենք նրա հետևողական ու արդյունավետ աշխատանքին, ինչի շնորհիվ մեր կրթական միջավայրը դարձել է կազմակերպված ու պահանջկոտ, իսկ արդյունքները՝ տեսանելի։

Մենք հստակ ենք մեր դիրքորոշման մեջ՝ Գորիսի նորաստեղծ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավար կարող է լինել միայն Կարեն Լազարյանը։ Մեզ համար առանց նրա այս հաստատությունը չունի ո՛չ հեղինակություն, ո՛չ վստահություն։

Մեր պահանջը հստակ է. եթե այն չբավարարի՝ մենք հարկադրված կլինենք դադարեցնել մեր ուսումնառությունը և բողոքի այլ ձևերի դիմել։

Syunik News

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40