«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղում բացվեց «Պրիվիլեգիա» սպասարկման գոտի

01.11.2024 16:41
704

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության 53 մասնաճյուղից մեկը մարզկենտրոն Կապանում է:

Այն, որպես դրամավարկային գործունեություն իրականացնող առևտրային բանկ, բարձր հեղինակություն է վայելում տարածաշրջանում:

Մասնաճյուղում իրականացվում են բանկային բազմաթիվ ծառայություններ՝ հաշիվների բացում և սպասարկում, դրամական փոխանցումներ, կոմունալ և բյուջետային վարձավճարների, ավանդների ընդունում, բազմաբնույթ վարկերի, պլաստիկ քարտերի տրամադրում և այլն:

Նոյեմբերի 1-ի առավոտյան մասնաճյուղում տոնական մթնոլորտ էր, նաև սովորականից ավելի մարդիկ էին այնտեղ հավաքվել:

Տեղի էր ունենում «Պրիվիլեգիա» սպասարկման գոտու բացման արարողություն:

Այդ նպատակով Կապան էին ժամանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության գործադիր մարմնի պատասխանատուներ և Կապանի տարածաշրջանում ճանաչված տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը:

 «Պրիվիլեգիա» սպասարկման գոտու առաքելությունը և նշանակությունը ներկա գտնվող հյուրերին ներկայացրեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի - Տնօրենության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն և մասնաճյուղի կառավարիչ Նելսոն Նազարեթյանը:

«Պրիվիլեգիա» փաթեթի օգտատեր դառնալու համար պետք է առնվազն 6 ամիս ժամկետով բանկային ավանդ ներդնել՝ սկսած 4 մլն ՀՀ դրամ գումարից (կամ համարժեք արտարժույթ), կամ վճարել ամսական սպասարկման վճար:

Առանձնացված գոտիներում «Պրիվիլեգիա» փաթեթից օգտվողները կարող են ստանալ անձնական մենեջերի խորհրդատվություն ֆինանսական հարցերի վերաբերյալ, բացել և համալրել ավանդ, հաշիվ կամ քարտ, կանխիկացնել միջոցներ, կատարել փոխանցումներ: Ծառայության շրջանակում անվճար սպասարկումը հասանելի է նաև հաճախորդի ընտանիքի անդամներից մեկին:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ հյուրասիրություն. ներկաները շնորհավորում էին միմյանց՝ մասնաճյուղի սպասարկման հնարավորությունների ընդլայնման կապակցությամբ:

***

 «Սյունյաց երկիրը» նույնպես ողջունում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի Կապանի մասնաճյուղում՝ հարմարավետ պայմաններով սպասարկման նոր գոտու բացումը և ակնկալում, որ մասնաճյուղն այսուհետ նույնպես ակտիվ դերակատարություն կունենա Սյունիքի սոցիալ–տնտեսական զարգացման գործում։

Մարի Նավասարդյան

Լուսանկարները՝ Շուշաննա Հարությունյանի և Արմենակ Նավասարդյանի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40