Wargonzo. Ալիեւը՝ «օգտվելով աղմուկից», հույս ունի «խլել» Հայաստանի հավելյալ տարածքներ

09.12.2020 20:22
3012

Ադրբեջանի զինված ուժերն ակտիվորեն տեղաշարժ են իրականացնում Հայաստանի սահմանների մոտ «մոխրագույն գոտում»: Այս մասին հայտնում է @wargonzo Թելեգրամ ալիքը՝ վկայակոչելով ռուսական ուժային կառույցների աղբյուրը:

«Աղբյուրների տվյալներով՝ օգտվելով իրավիճակից, որը ստեղծվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ադրբեջանցի զինվորականները փորձում են լավացնել իրենց դիրքերը ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում, այլ նաեւ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում:

Դա կապված է նաեւ նրա հետ, որ Արցախի որոշ շրջանների՝ Բաքվի հսկողության տակ անցնելուց հետո հայկական ծառայությունները, որոնք ապահովում են սահմանի անվտանգությունը, պատասխանատվության հավելյալ գոտիներ են ստացել, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանական (որոշ առումով բավական իրական) ճակատը մեծացել է մի քանի տասնյակ կիլոմետրով:

Քանի դեռ սահմանների դեմարկացիայի հետ կապված իրավիճակը մնում է օդում կախված, եւ այդ հարցով դեռ բանակցություններ են ընթանում, Ալիեւը՝ «օգտվելով աղմուկից», հույս ունի «խլել» Հայաստանի հավելյալ տարածքներ:

Թե կոնկրետ որ հատվածներում են Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ տեղաշարժ իրականացնում, @wargonzo նախագիծը կհայտնի առաջիկայում»,-հայտնում է ալիքը:    

news.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22